ՀՀ Փաստաբանների Պալատ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

24.12.2013 20:04

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Փաստաբաննների պալատի ակումբը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ, իրավաբան Արա Ղազարյանի առաջարկությամբ, կազմակերպել էր քննարկում, որը վերաբերվում էր Բարոյական վնասի փոխհատուցմանը:

Զեկուցող Արա Ղազարյանը ներկայացրել է

Ա/ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 05_ԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ' ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ' ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇԵԼ Է

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով, որքանով բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն' արգելափակելով անձի' դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր:

2. Հաշվի առնելով, որ սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետում ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի' որոշման հրապարակման պահին անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կհանգեցնի այնպիսի հետևանքների, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ինչպես նաև նկատի ունենալով, որ պահանջվում է բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտի համակարգված օրենսդրական կանոնակարգում, որը, մասնավորապես, կներառի «բարոյական վնաս» հասկացության, այդ ինստիտուտի կիրառման շրջանակների և հիմքերի, բարոյական վնասը հաշվելու հստակ կարգի և այլ հարցերի վերաբերյալ դրույթներ, ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքերով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014թ. հոկտեմբերի 1-ը:

Բ/ ՀՀ Փաստաբանների պալատի անունից Նախարարների կոմիտեին ներկայացվել է Դիմում համաձայն որի' ՀՀ-ն որևէ քայլ չի ձեռնարկում բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցման ինստիտուտը ներպետական օրենսդրությամբ ամրագրելու համար: ՀՀ Փաստաբանների պալատի Դիմումը հաղորդակցման փուլում է և ՀՀ Կառավարությունն ներկայացրել է պատասխան 'նախարարների կոմիտեին և հավաստիացրել է որ արդեն շրջանառության մեջ է դրվել նշված իրավունքի ամրագրման մասին նախագիծ:

Ակումբի նիստին հրավիրվել էին մասնակցելու այն փաստաբանները, որոնք վարել էին այնպիսի գործեր, որով կայացվել էին արդարացման ակտեր:

Զեկուցողը նշեց, որ ԹԻՎ1121 Որոշմամբ Սահմանադրական դատարանը արձանագրել է

ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մելանյա Առուստամյան


Նախորդ նորությունը: ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ

Հաջորդ նորությունը: ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ»


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ