Պալատի նախագահ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահն է` Սիմոն Ալբերտի Բաբայանը, ով 937 կողմ ձայներով (քվեարկության մասնակիցների ձայների 84,3% հարաբերակցությամբ) ընտրվել է 2021 թվականի սեպտեմբերի 12-ին, իսկ լիազորությունները ստանձնել է 2021 թվականի հոկտեմբերի 5-ին։
Պալատի երկրորդ նախագահն է եղել Արա Գագիկի Զոհրաբյանը, ընտրվել է 2013 թվականի սեպտեմբերի 14-ին և պաշտոնավարել է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 4-ը:
Պալատի առաջին նախագահն է եղել Ռուբեն Արամի Սահակյանը, ընտրվել է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին և պաշտոնավարել է մինչև 2013 թվականի հոկտեմբերի 4-ը:
Պալատի նախագահը Պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է, ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով:
Պալատի նախագահը ներկայացնում է Պալատը, ընդունում է որոշումներ Պալատի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ, նախագահում է Պալատի ընդհանուր ժողովի և խորհրդի նիստերը, անդամագրված փաստաբանին հնգօրյա ժամկետում տալիս է Պալատի կնիքով և ստորագրությամբ արտոնագիր և վկայական, ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում:
Պալատի նախագահը գումարում է խորհրդի նիստեր, որոշում և/կամ հաստատում է դրանց օրակարգերը, ինչպես նաև կարող է հասարակական հիմունքներով Պալատի անդամների կազմից ձևավորել խորհրդատվական և այլ հանձնաժողովներ: