ՀՀ Փաստաբանների Պալատ


Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև 08.02.2012թ  ստորագրվել է համագործակցության մասին. փոխըմբռնման  հուշագիր:  Կողմերը  համագործակցում են  հետևյալ ուղղություններով. 

Օրենսդրական նախաձեռնություն - նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համատեղ մշակում և ներկայացում իրավասու մարմիններին: 

Արագ արձագանքման միջոցառումներ -  Ոստիկանության աշխատակիցների և փաստաբանների միջև` կապված նրանց մասնագիտական պարտականությունների կատարման հետ, որևէ խնդիր ծագելու դեպքում,  այդ խնդրի անհապաղ քննարկումը և օրենքի տառին համապատասխան լուծումը: 

Վարքագծի կանոնների պահպանման ապահովում -  ոստիկանների կամ փաստաբանների կողմից վարքագծի կանոնների խախտումների հայտնաբերումը, փոխադարձ իրազեկումը և պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը.

Սեմինարներ և միջոցառումներ - անցկացվելիք միջոցառումների և/կամ սեմինարների մասին տեղեկատվության փոխանակում: Փոխադարձ դասընթացների վարմանը մասնակցություն:

Քննարկումներ - համատեղ քննարկումների (կլոր սեղաններ) կազմակերպում` իրավունքի կամ գործնական ոլորտում առաջացած խնդրահարույց և այլ հարցերի կապակցությամբ:

 Ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:

Կողմերը ստեղծել են  հասարակական հիմունքներով գործող վեց անդամներից կազմված հանձնախումբ (այսուհետ` Հանձնախումբ), որը ձևավորվում է հետևյալ կերպ`  Ոստիկանության պետի հրամանով նշանակվում են Հանձնախմբի երեք անդամները` Ոստիկանության համակարգից, որոնցից մեկը Ոստիկանության համակարգող, Պալատի նախագահի որոշմամբ նշանակվում են Հանձնախմբի երեք անդամները` փաստաբանների կազմից, որոնցից մեկը Պալատի համակարգող:

Բեռնել Հուշագիրը

Հուշագրի շրջանակներում ստեղծված հանձնախմբի՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը ներկայացնող անդամներն են՝ Կարապետ Աղաջանյանը, Գևորգ Մկրտչյանը և Գառնիկ Թուխտարյանը:

   

Կարապետ Աղաջանյան 

Հանձնաժողովի համակարգող

 Փաստաբան
   
 

Գևորգ Մկրտչյան

Հանձնաժողովի անդամ

Փաստաբան 

 

 

Գառնիկ Թուխտարյան

Հանձնաժողովի անդամ

Փաստաբան 








Բեռնել