Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 19.05.2015թ. թիվ 105-Լ որոշմամբ ստեղծվել է Փաստաբանների պալատի ակումբը (Այսուհետ՝ Ակումբ):
Ակումբը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի նպատակն է`
ա) փաստաբաններին հետաքրքրող իրավական (ինչպես նաև՝ այլ) հարցերով կազմակերպել քննարկումներ, սեմինարներ, ինչպես նաև կարծիքների ու փորձի փոխանակմանը նպաստող այլ միջոցառումներ.
բ) վեր հանել փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խնդիրները, դրանց վերաբերյալ կազմակերպել քննարկումներ, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին կամ նախագահին ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ պատճառաբանված առաջարկներ.
գ) նպաստել փաստաբանների համագործակցությանը, փաստաբանների միջև գործընկերային, ինչպես նաև ոչ մասնագիտական շփումներին (կազմակերպել ոչ պաշտոնական հանդիպումներ),
դ) իրավական քարոզչության միջոցով նպաստել բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը,
ե) արդյունավետ կազմակերպել փաստաբանների ազատ ժամանակը և հանգիստը։
Ակումբը նպատակների իրականացման համար կարող է փաստաբանների համար կազմակերպել քննարկումներ, սեմինարներ, կլոր սեղաններ և գիտական այլ միջոցառումներ, հեռուստահաղորդումներ, ինչպես նաև այլ միջոցառումներ:
Ակումբի գործունեությունը
1. Ակումբը գործում է ազատ ռեժիմով:
2. Ակումբի համար անդամության պայման չի սահմանվում։
3. Ակումբն իր գործունեությունն իրականացնում է ըստ անհրաժեշտության հրավիրվող նիստերի միջոցով։
4. Յուրաքանչյուր փաստաբան, որի փաստաբանական գործունեության արտոնագիրի գործողությունը կասեցված չէ, կարող է Ակումբի քննարկման հարց առաջադրել՝ նշելով հետաքրքրող խնդիրը, ինչպես նաև խնդրի լուծման հիմնավորումները (առաջարկվող տեսակետ)։
5. Ակումբում կազմակերպվող միջոցառումներին կարող են հրավիրվել իրավունքի՝ փաստաբան չհանդիսացող մասնագետները:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 10 փետրվարի 2023թ.թիվ 37-Ա որոշմամբ Ակումբի համակարգող է վերանշանակվել փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Բեռնել Հայաստանի Հարապետության փաստաբանների պալատի ակումբի գործունեության կարգը
Բեռնել