ՄԻԵԴ ՆԱԽԱԴԵՊԵՐԸ՝ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ
17.10.2013 12:14Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի հետ համագործակցության արդյունքում ուրախ է տեղեկացնել հետևյալ նախաձեռնության շարունակության մասին.
Այսուհետ փաստաբանների կողմից թարգմանված 2-3 էջից բաղկացած ՄԻԵԴ նախադեպերի համառոտագրերը հետագայում կխմբագրվեն փաստաբանների պալատի կողմից և կփոխանցվեն Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդ՝ HUDOC իրավական բազայում վերբեռնելու պայմանով: Համաձայն Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի հետ ձեռքբերված համաձայնության՝ փաստաբանները պահպանելու են կատարած թարգմանության նկատմամբ հեղինակային իրավունքը, այսինքն՝ HUDOC իրավական բազայում նշվելու է թարգմանությունը կատարողի անունը: Թարգմանված ՄԻԵԴ նախադեպերի համառոտագրերը նաև տեղադրվելու են փաստաբանների պալատի նոր կայքում, այսինքն՝ ստեղծվելու է ՄԻԵԴ նախադեպային իրավունքին վերաբերող բազա, որը հասանելի է լինելու բոլոր փաստաբաններին:
Նշենք նաև, որ թարգմանությունների իրականացումը լավ առիթ է փաստաբանների համար ՄԻԵԴ նախադեպային իրավունքին ծանոթանալու և սահուն անգլերեն ունենալու համար:
Նախաձեռնությունը հավասարապես վերաբերում է նաև փաստաբանական գրասենյակներին և փաստաբանական դպրոցի ունկնդիրներին:
Ուրախ ենք տեղեկացնել, որ բազմաթիվ փաստաբաններ և ունկնդիրներ իրենց գործուն մասնակցությունն են ունեցել նախորդ նախաձեռնության շրջանակում կատարված թարգամանությունների կազմակերպման հարցում, որոնց փաստաբանների պալատը իր խորին երախտագիտությունն է հայտնում:
Բոլոր ցանկացողներին խնդրում ենք դիմել Արման Պողոսյանին (56 57 92 + 115; 091 233737) կամ էլ. նամակ ուղարկել [email protected] հասցեով: Ձեզ կտրամադրվեն թարգմանության ենթակա ՄԻԵԴ համառոտագրերը և այլ անհրաժեշտ տեղեկություններ:
Նախաձեռնությունը կրում է շարունակական բնույթ:
Հաջորդ նորությունը: ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԵԴ -Ի ՀԱՆԴԵՊ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ Է»
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ