ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԻԱ

20.12.2013 18:53

ՀԱՅ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԻԱ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի Փարիզ և Ստրասբուրգ քաղաքներ: Այցը կազմակերպվել էր ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի և Փաստաբանների Միջազգային Միություն հայաստանյան ներկայացուցչության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում:

Հայ փաստաբանական համայնքի ներկայացուցիչները այցելել են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ), որտեղ նրանց ընդունել է Հայաստանից Եվրադատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը: Վերջինս ներկայացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ ներկայացված դիմումների և կայացված վճիռների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ դատարաններում առկա խնդիրներին:

Այցի մասնակիցները այցելել են նաև Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդի Գլխավոր գրասենյակ, որտեղ հանդիպել են ԵԽ Հայաստանի ներկայացուցչի հետ: Մասնակիցները ծանոթացել են ԵԽ-ի աշխատանքային օրակարգին:

Մասնակիցները Ֆրանսիայի խորհրդարանում ինտերակտիվ սեմինարի միջոցով ծանոթացել են օրենդիր մարմնի աշխատանքններին:

Հայ փաստաբանները այցելել են նաև Ֆրանսիայի Արդարադատության Պալատի՝ աշխարհի հնագույն իրավաբանական գրականության թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին: Հայ փաստաբանների պատվիրակությունը եղել է նաև դատական նիստերի միջնադարյան դահլիճներում, որտեղ տեղի են ունեցել պատմական նշանավոր դատավարություններ, ինչպիսին է հանրայատ Սառա Բեռնարի դատավարությունը:

Հայաստանի պատվիրակությանը ընդունել է նաև Եվրոպական Արբիտրաժային Պալատի համանախագահ Ավիգդոր Գռեյսը, ով վարել է «Վեճերի այլընտրանքային լուծումը Եվրոպայում» թեմայով սեմինար:

Այցի մասնակիցներին իր փաստաբանական գրասենյակում ընդունել է Փարիզում գործող հայ փաստաբան Դավիթ Հարությունյանը և Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչ Ռայմոն Եզեգելյանը:
Վերջում հավելենք, որ ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի և Փաստաբանների Միջազգային Միություն հայաստանյան ներկայացուցչության կողմից Եվրոպական երկրների նմանօրինակ այցերի կազմակերպումը շարունակական են լինելու:

Պատվիրակության կազմում են եղել ՀՀ փաստաբանական պալատի անդամներ' Ազատ Շահբազյանը, Հասմիկ Անդրեասյանը, Իրինա Խառատյանը, Սյուզաննա Գևորգյանը, Մերի Բաղդասարյանը, Կրոմվել Գրիգորյանը, Ծովինար Գրիգորյանը, Նիկոլայ Հակոբյանը, Արմենուհի Զանջուղազյանը և Մարտուն Փանոսյանը: Պատվիրակությունը գլխավորում էր Փաստաբանների Միջազգային Միության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդան Խեչյանը:



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ