ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
22.11.2013 17:48Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում գործող ակումբը և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության hայաստանյան գրասենյակը համատեղ պարբերաբար կազմակերպում են քննարկումներ սկսնակ փաստաբանների համար:
Հաշվի առնելով, որ 2013 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ փաստաբանական դպրոցի թվով 60 շրջանավարտներ ստացել են փաստաբանական գործունեության արտոնագրեր որոշվել է կազմակերպել քննարկում, որը նվիրված էր Փաստաբանական գործունեության իրականացման առանձնահատկություններին (կազմակերպաիրավական ձևերը և հարկային առանձնահատկությունները): Թեմայի ընտրության նպատակն է օգնել սկսնակ փաստաբաններին ճիշտ կազմակերպել իրենց փաստաբանական (ձեռնարկատիրական) գործունեությունը: Ըստ ակումբի մասնակցիների թեման իստ արդիական է և շարունակական բնույթ է կրում:
Քննարկումը վարում էր Փաստաբանների Պալատի խորհրդի անդամ, ակումբի աշխատանքները համակարգող Մելանյա Առուստամյանը: Քննարկմանը որպես փորձագետներ հանդես են եկել Պալատի փաստաբաններ' Նիկոլայ Հակոբյանը և Օվսաննա Ստեփանյանը;
Զեկուցողները ներկայացրել են, տարբեր կազմակերպաիրավական ձևեր ընտրելու առանձնահատկությունները և հարկային ռիսկերը:
Քննարկման ընթացքում բարձրաձայնվել են ներկայում գործող օրենքներում մի քանի միմյանց հակասող իրավական ակտերի մասին:
Փաստաբան Հայկազ Գալստյանը հետաքրքրվել է այն մասին, թե պետական մարմիններում, դատարաններում պետական տուրք են մուծում պետական բյուջեից, այսինքն՝ Պետական բյուջեից վերցված գումարը դարձյալ ուղղվում է պետական բյուջե:
Իսկ քաղաքացիները և իրավաբանական անձինքն պետական մարմինների դեմ ուղղված հայցերով դիմում են դատարան և մուծում են պետական տուրք (կամ տարաժամկետվում է պետական տուրքի վճարումը) և պարտվելու դեպքում պետական տուրքի գումարը գանձվում է իրենցից և ուղղվում պետական բյուջե:
Ակումբի մասնակիցները արձանագրել են, որ այս դեպքում խախտվում է կողմերի հավասարության սկզբունքը, քանի որ կողմերը գտնվում են անհավասար պայմաններում:
Ակումբի մասնակիցները առաջարկել են այս խնդրի կապակցությամբ միջոցառումներ իրականացնել:
ՀՀ Փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի անդամները առաջարկել են սկսնակ փաստաբանների համար կազմակերպել մեկ գործնական քննարկում՝ Քրեական գործերով նախաքննության ընթացքում որպես պաշտպան ներգրավվելու ընթացակարգի մասին:
Հաջորդ նորությունը: ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԱՅՆՊԻՍԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ, ՈՐՈՆՔ ՎՏԱՆԳԵԼՈՒ ԵՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ