ԸՆԴՈՒՆՎԵԼ Է «ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԳՆԱՑՈՒՑԱԿ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄԸ
28.12.2013 14:26ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դեկտեմբերի 26-ին ընդունել է ՙԴատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարներիների միջին գնացուցակ հաստատելու մասին՚ որոշումը:
Գնացուցակը սահմանվել է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն և կարող է օգտագործվել միայն դատարանների կողմից` դատական ծախսերի մեջ ներառող փաստաբանի խելամիտ (ողջամիտ) վարձատրությունը որոշելու նպատակով:Փաստաբանների պալատի խորհուրդը որոշման մեջ նշել է, որ փաստաբանի վարձատրությունը, որոշվում է հաշվի առնելով վստահորդի և փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության միջև կնքված պայմանագիրը (պայմանագրի պատճենը)` անկախ վճարման փաստից:
Պետքէնշել, որվարչական կամքաղաքացիական գործերով դատարանը կարող է փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագրում նշված գինը հիմք չընդունել, եթե այն գերազանցում է սույն գնացուցակում նշված արժեքը: Այս դեպքում, որպես փաստաբանի խելամիտ (ողջամիտ) վարձատրության չափ հիմք է ընդունվում սույն գնացուցակում նշված սակագինը:
Նախորդ նորությունը: ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հաջորդ նորությունը: ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ «ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ՝ ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ ԿԱՐԾԻՔՆԵՐ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ