ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ «ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ՝ ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ ԿԱՐԾԻՔՆԵՐ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ

24.01.2014 09:44

ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ «ԵՐԴՎՅԱԼ  ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ՝ ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ ԿԱՐԾԻՔՆԵՐ»  ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ

Հարգելի՛ փաստաբաններ,

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության(ABA/ROLI) քրեական արդարադատության բնագավառում միջազգային լավագույն փորձի շուրջ քննարկումների ծավալման և հանրային իրազեկման նպատակով Ձեր ուշադրությանն է ներկայացնում «Երդվյալ  ատենակալների ինստիտուտը՝ կողմ և դեմ կարծիքներ» ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է  Հայաստանում և Վրաստանում և ներկայացնում է ոլորտի մասնագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքը երդվյալ ատենակալների ինստիտուտի կիրառման վերաբերյալ:

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու ֆիլմի ներկայացմանը և Երդվյալ ատենակալների ինստիտուտի շուրջ քննարկումներին, որը տեղի կունենա 2014թ. փետրվարի 7-ին ժամը 16:30-ից մինչև 18:30-ը Արմենիա Մարիոտ հյուրանոցի Սիս դահլիճում (երկրորդ հարկ), հասցե՝ Ամիրյան 1:  

Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք մինչև 2014թ. փետրվարի 5-ը զանգահարել ABA/ROLI Հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ 554-991 և 556-449 հեռախոսահամարներով և  գրանցվել:

 

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI, INC., Հայաստանյան ներկայացուցչություն


Նախորդ նորությունը: ԸՆԴՈՒՆՎԵԼ Է «ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԳՆԱՑՈՒՑԱԿ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄԸ

Հաջորդ նորությունը: ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է, ԱՍՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ