ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԱՅՆՊԻՍԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ, ՈՐՈՆՔ ՎՏԱՆԳԵԼՈՒ ԵՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
26.11.2013 12:26ՀՀ Փաստաբանների պալատի ակումբը և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Հայաստանյան Գրասենյակը կազմակերպել էր հերթական համատեղ քննարկումը նվիրված ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Քննարկումը նվիրված էր մեղադրյյալի, տուժողի, վկայի ցուցմունքի դեպոնացմանը և մեղադրյալին սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթարկելուն: Միջոցառման մասնակիցները կարծում են որ այս օրենսգրքով նախագծով առաջարկվող որոշ լուծումներ վտանգելու են մեղադրյալի հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացումը:
Ակումբի նիստի մասնակիցները փաստել են, որ Նախագծի հեղինակները դուրս են եկել Հայեցակարգով առաջարկվող լուծումներից և այնպիսի նորամուծություն են մտցրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում, որ նույնիսկ եվրոպացի փորձագետնեն են զարմանք հայտնել այդ լուծումների վերաբերյալ: Նշված լուծումները հակասում են ՄԻԵԿ-ի դրույթներին: Դեպոնացման ինստիտուտը կհանգեցնի նրան, որ ըստ էության գործեր քննող դատարանները դատավճռի հիմքում կդնեն մեղադրյալների, վկաների և տուժողների դեպոնացված ցուցմունքները: Պաշտպանական ինստիտուտը ըստ էության անելիք չի ունենա: Մեղադրյալները կզրկվեն ցուցմունք տալու իրավունքից և կլռեն, քանի որ դեպոնացված ցուցմունքի հակասող ցուցմունք տալու դեպքում մեղադրյալների նկատմամբ միևնույնն է մեղադրական դատավճիռ կկայացվի և դատապարտվելուց հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի սուտ ցուցմունք տալու համար:
Եթե մեղադրյալներն այս անգամ էլ նախկին գործով դեպոնացված ցուցմուքին հակասող ցուցմունք տան, ապա դրա համար նույնպես նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի և այսպես շարունակ:
Բացի այդ նշված ինստիտուտի ներդրումը կծանրաբեռնի առանց այն էլ ծանրաբեռնված դատարաների աշխատանքը:
Անհրաժեշտություն է առաջանալու նոր դատավորների նշանակման:
Ակումբի նիստի մասնակիցները անդրադարձան նաև ձերբակալման թեմային, մասնավոերապես անձին առանց կարգավիճակի և առանց պաշտպանի 6 ժամ անազատության մեջ պահելու մասին: Ընդ որում նախագծով , որոշ դեպքերում անձը զրկվել է այդ 6 ժամվա ընթացքում իր հարազատներին իր գտնվելու վայրի մասին տեղյալ պահելու մասին: Հետաքրքիր է, եթե մեղադրյալի հարազատները տեղյակ չլինեն, ով է ապահովելու մեղադրյալի պաշտպան ունենալու իրավունքը:
Ակումբի նիստի մասնակիցները հայտարարել են, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ընդունումը լուրջ խնդիրներ է առաջացնելու ՀՀ-ում, վտանգվելու են մարդու հիմնարար ազատությունները և իրավունքները, ուստի հետոողական պայքարելու են, որպեսզի նախագծի որոշ դրույթների չընդունվեն: Որոշվեց Նախագծի վերաբերյալ կազմակերպել ծավալուն քննարկումներ, քննարկումներին մասնակից դարձնել ԱԺ պատգամավորերի, դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, ՀՀ Մարդու իրավունք-ների պաշտպանին, ՀԿ -ների և այլն: Քննարկման ընթացքում հնչեցված տեսակետները և հիմնավորումները հարկ լինելու դեպքում ներառել ՀՀ Փաստաբանների պալատի կողմից ՀՀ ԱԺ ներկայցվելիք առաջարկություններում:
Նախորդ նորությունը: ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հաջորդ նորությունը: ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ