ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

24.12.2013 17:00

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր դեկտեմբերի 24-ին ընդունել է ՙԿյանք՚ մարդու իրավունքների, քաղաքական և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիայի հիմնադիր Էդուարդ Մանևին և այդ կազմակերպության ներկայացուցիչ, իրավապաշտպան Հայկ Մարգարյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված երկուստեք իրականացվող աշխատանքները:

Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել իր մարդասիրական գործունեության համար և նշել, որ,- ՙՓաստաբանների պալատը չի մոռանում գործընկերներին և գնահատում է նրանց աշխատանքը՚: Ասածի ապացույցը եղել է այն, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը Հայկ Մարգարյանին պարգևատրել է ՙՍահմանադրական արդարդատության ոլորտում, ինչպես նաև փաստաբանների նկատմամբ պետական տուրք նախատեսող նախագծերի դեմ պայքարում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու՚ համար պատվոգրով:


Նախորդ նորությունը: ՉԵԽԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐՏԻՆ ՎԻԽՈՊԵՆԻ ՆԱՄԱԿԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ