ՀՀ Փաստաբանների Պալատ

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

27.11.2013 12:40

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 18.11.2013թ. հրամանով իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Կառլենի Եսայանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գլխավոր խորհրդական, գիտաուսումնական խորհրդի նախագահ:

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2013թ. նոյեմբերից ՀՀ Փաստաբանների պալատ, Փաստաբանների պալատի նախագահի գլխավոր խորհրդական, գիտաուսումնական խորհրդի նախագահ
2011-2013թթ. ՀՀ գլխավոր դատախազություն, Հատուկ հանձնարարությունների հարցերով ավագ դատախազ

2007-2011թթ. ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ գլխավոր դատախազի ավագ դատախազ

2002-2007թթ. ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական

1999-2002թթ. ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ գլխավոր դատախազի օգնական

1997-1999թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, գլխավոր մասնագետ իրավաբանական վարչությունում

1996-1997թթ. ՀՀ սոցապ. նախարարություն, նախարարի աշխատակազմի ղեկավար

1996թ. օգոստոս-նոյեմբեր ՀՀ կառավարության քարտուղարություն, Առաջատար մասնագետ իրավաբանական վարչությունում

1994-1996թթ. ՀՀ միջազգային տուրիզմի ասոցիացիա, իրավախորհրդատու

1988 – 1989թթ. «Երկոմունշին» պետ.շին. վարչության, վերանորոգման մոնտաժման վարչության բանվոր

ՀՀ Նախագահի 17.09.2009թ. հրամանագրով Արմեն Եսայանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2012թ. ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ.Քենեդու անվան կառավարման դպրոցի «Բարձրաստիճան պաշտոնյաները ազգային և միջազգային անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանավարտ

2011թ. Ռուսատանի Դաշնության ոստիկանության տնտեսական անվտանգության ակադեմիայի ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Եվրասիական տնտեսական անվտանգության քրեաբանական հիմքերը» թեմայով՝
ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 0208 հավաստագրով ՌԴ ԿԳՆ ԲՈՀ-ի կողմից տրված իրավ. գիտ. դոկտորի գիտական աստիճանի վկայագիրը համապատասխանեցվել է ՀՀ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանին) 

2006 – 2010թթ. ՌԴ, Մոսկվա, Ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիայի դոկտորանտուրա

2002 թ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Սոցիալական պատասխանատվության հասկացությունը, տեսակները, ծագումը և հիմքերը» թեմայով և 2003թ. ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2000թ.-ից ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի հայցորդ

1989 – 1994թթ.Երևանի պետական համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ, Իրավաբանի դիպլոմ

1990 – 1992թթ. Երևանի պետական համալսարան, Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, Անգլերեն լեզվի թարգմանչի դիպլոմ 
1979-1989թթ. Երևանի թիվ 139 անգլիական թեքումով դպրոց

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2013թ-ից ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 26Ա հրամանով հանդիսանում է ԵՊՀ իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ:
2012թ. Պրոֆեսորի կոչում «Իրավագիտություն» մասնագիտությամբ՝ ՀՀ ԲՈՀ-ի թիվ 20 արձանագրությամբ: 

2011-2012թթ. ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 157Ա հրամանով հանդիսացել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի իրավաբանության 063 մասնագիտական խորհրդի անդամ:
2006թ. ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի որոշմամբ ստացել է պատվավոր պրոֆեսորի կոչում:

2005թ. ՀՀ արդարադատության նախարարի թիվ 104-Ա հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի անդամ:

 ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ԵՎ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ

2013թ. մարտ ԱՄՆ Հարվարդի համալասարանի Ջոն Ֆ.Քեննեդու անվան կառավարման դպրոցի «Բարձրաստիճան պաշտոնյաները ազգային և միջազգային անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանավարտների հերթական հանդիպում' նվիրված Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերին, Բուխարեստ, Ռումինիա
2011թ. հուլիս Հակակոռուպցիոն կառույցների միջազգային ասոցիացիայի 3-րդ նիստ, Շանհայ, ՉԺՀ
 2010թ. «Անդրազգային կոռուպցիայի դեմ միավորված ջանքեր» կոնֆերանս, ԱՄՆ, Վաշինգտոն,  (Համաշխարհային բանկ)
 Պեկին (1999թ.), Լոնդոն (2002թ.), Կոպենհագեն (2005թ.), Փարիզ (2006թ.) Դատախազների միջազգային ասոցիացիայի ամենամյա աշխատանքներ՝ ,
Բրատիսլավա (2003թ.), Մոսկվա (2006թ.), Լյուբլյանա (2002թ.), Ցելլե (2004թ.) Եվրոպայի գլխավոր դատախազների կոնֆերանսների աշխատանքներ
Սանկտ-Պետերբուրգ (2012թ.), Մինսկ (2011թ.), Սանկտ-Պետերբուրգ (2008թ.), Աստանա (2007թ.), Մինսկ (2006թ.), Ալմաթա (2004թ.) ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստեր

ՊԱՐԳԵՎՆԵՐ

• Հայաստանի Հանրապետության Նախագահի 03.09.2011թ. հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով,
• ԼՂՀ Նախագահի 2011թ. հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով,
• 2012թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով,
• ՌԴ գլխավոր դատախազի Յուրի Չայկայի 09.10.2007թ. հրամանով պարգևատրվել է հուշանվերով,
• ՌԴ գլխավոր դատախազի Յուրի Չայկայի 25.11.2011թ. հրամանով՝ «Ռուսաստանի դատախազության 290- ամյակ» մեդալով,
• ՀՀ պաշտպանության նախարարի 31.05.2013թ.հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով,
• ՀՀ պաշտպանության նախարարի 19.01.2012թ. հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով,
• ՀՀ պաշտպանության նախարարի 30.06.2004թ. հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» հոբելյանական մեդալով,
• ՀՀ ոստիկանապետի 06.06.2013թ. հրամանով պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» կրծքանշանով,
• ՀՀ ոստիկանապետի 30.06.2010թ. հրամանով պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով,
• ՀՀ ոստիկանապետի 06.09.2008թ. հրամանով պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 45-ամյակ» կրծքանշանով
• ՀՀ ոստիկանապետի 26.02.2003թ. հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,
• ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 01.07.2010թ. հրամանով պարգևատրվել է «Մարտական համագործակցության համար» մեդալով,
• ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 01.07.2008թ. հրամանով պարգևատրվել է անվանական հրազենով,
• ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից 27.06.2013թ. պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով,
• ՌԴ համառուսաստանյան ոստիկանության ասոցիացիայի նախագահի հրամանով պարգևատրվել է «Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի» մեդալով,
• Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի հիմնադիր նախագահի կողմից 07.06.2007թ. պարգևատրվել է «Մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով»,
• Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) նախագահության 01.06.2013թ. որոշմամբ գիտական ձեռքբերումների ոլորտում նշանակալի ներդրման համար պարգևատրվել է "Ծառայությունների համար" կայսր Ալեքսանդր I-ի անվան խաչով,
• Միջազգային ասպետական միության (Հանովեր, Գերմանիա) նախագահության 30.07.2013թ. որոշմամբ գիտության ոլորտում նշանակալի ներդրման, տեխնոլոգիաների և տնտեսության զարգացման համար պարգևատրվել է միության բարձրագույն պարգև հանդիսացող "Պետրոս Մեծ" շքանշանով,
• Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) նախագահության 17.08.2012թ. որոշմամբ գիտական ձեռքբերումների ոլորտում նշանակալի ներդրման համար պարգևատրվել է "Ծառայությունների համար" թագի պատկերով Մեծ արծաթե աստղով,
• ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից 09.05.2013թ. պարգևատրվել է "Հայրենիքի պաշտպանության համար մեդալով",
• ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից 28.11.2012թ. պարգևատրվել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալով,
• "Փառապանծ մարտիկ" հայրենասիրական միության ՀԿ-ի կողմից 21.09.2013թ. պարգևատրվել է "Փառապանծ մարտիկ" մեդալով,
• ԼՂՀ "Մայրություն" ՀԿ-ի կողմից պարգևատրվել է "Մայրական երախտագիտություն" հուշամեդալով:

Բազմիցս խրախուսվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամաններով:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Արմեն Եսայանը հանդիսանում է ավելի քան 50 գիտական հոդվածների և տասնյակից ավելի մենագրությունների հեղինակ, այդ թվում՝
• Ա.Կ.Եսայան (համահեղինակ), «Հռոմեական իրավունք» ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան, 2012թ.
• Ա.Կ.Եսայան «Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն» ուսումնական և մեթոդական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան 2012թ.
• Ա.Կ.Եսայան «Պետության և իրավունքի տեսություն» ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան 2012թ.
• Ա.Կ.Եսայան «Պետության և իրավունքի տեսություն. պետության և իրավունքի տեսության հիմնախնդիրներ» ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան 2012թ.
• А.К.Есаян "Криминологические основы обеспечения экономической безопасности Евразийских союзов", Москва, 2010г.
• А.К.Есаян "Понятие и типы транснациональных преступлений в сфере обеспечения региональной экономической безопасности", Москва, 2010г.
• А.К.Есаян "Концептуальные основы противодействия транснациональным угрозам экономической безопасности государств членов Евразийских союзов", Москва, 2009г.
• А.К.Есаян "Теоретические и правовые основы системы экономической безопасности Евразийских союзов", Москва, 2008г.
• Ա.Կ.Եսայան (համահեղինակ), «Իրավունքի տեսության հիմնահարցեր» ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան, 2003թ. և այլն:

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զինապարտ է, ունի պահեստի լեյտենանտի զինվորական կոչում:
Անկուսակցական է:
Զբաղվում է արևելյան մարզաձևերով, արևելյան մարզաձևերի միջազգային կարգի մրցավար, միջազգային կարգի սպորտի վարպետ (karate-do, kick-box, "ուշու" չինական գիմնաստիկա), «Սև գոտի 2-րդ դան» (karate-do, kick-box): «Դինամո» Բելառուսի ֆիզկուլտ-սպորտային ընկերության կենտրոնական խորհրդի նախագահի 15.04.2013թ. հրամանով պարգևատրվել է ««Դինամո» Բելառուսի ֆիզկուլտ-սպորտային ընկերության 90-ամյակ» մեդալով:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուների:


Նախորդ նորությունը: ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ

Հաջորդ նորությունը: ԱՐՄԵՆ ԵՍԱՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՌՈՒՄԻՆԻԱ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ