ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ. «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՔ ԱՆՀՆԱՐԻՆ ԹՎԱՑՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆ»
22.01.2014 10:26ՀՀ փաստաբանների պալատը նամակ է ստացել քաղաքացի Կարինե Բալաբեկի Ավագյանից: Քաղաքացին շնորհակալություն է հայտնում փաստաբանական ողջ համայնքից և մասնավորապես փաստաբան Ժաննա Կիրակոսյանից իրեն փաստաբանական օգնություն ցուցաբերելու համար: Նամակում մասնավորապես նշված է ՙ2008 թվականին մի խումբ անձանց խանդախության հետևանքով բանկին գրավադրվել էր բնակարանս և յուրացվել խոշոր գումարներ: Շատ չնչին էր հավանականությունը, որ ես կարող եմ հետ ստանալ իմ բնակարանը: Իմ փաստաբանը չնչին վարձատրությամբ (հաշվի առնելով իմ վճարունակությունը) տարբեր դատարաններ հայցեր ներկայացնելով (իրավունքի խախտումը վերացնելու, լիազորագիրն անվավեր ճանաչելու ԴԱՀԿ-ի գործողությունները և որոշումները գրավի առարկայի վերաբերյալ վիճարկելու և այլն), վերջապես, 2013թ. աշնանը վերջնական դատական ակտով ինձ ամանորի նվեր մատուցեց՚:
Շնորհակալություն հայտնելով փաստաբանների պալատի նախագահից՝ Կարինե Ավագյանը գրում է. «Շնորհակալ եմ, որ դուք» փաստաբաններդ անշահախնդիր եք, որ ձեր համար առաջնահերթը վստահորդների շահերը պաշտպանելն է և ոչ վարձատրությունը, շնորհակալ եմ, որ տիրապետում եք օրենսդրությանը այնպես, որ կարողանում եք անհնարին թվացող իրավիճակը հասցնել հնարավորին, շնորհակալ եմ Ձեզ հարգելի նախագահ, որ վարում եք ճիշտ կադրային քաղաքականություն և ձեր համայնքը համալրվում է բանիմաց, փորձառու և անշահախնդիր փաստաբաններով՚:
Նախորդ նորությունը: ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հաջորդ նորությունը: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԱՐԽԻՎԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ