ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼ Է

03.12.2013 19:33

ՓԱՍՏԱԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼ Է

Փաստաբանների պալատի փաստաբան Լևոն Գյուլումյանը, որի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, արդեն քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Գյուլումյանը, հիշեցնենք, մեղադրվում էր առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ապացույցներ կեղծելու համար:

Փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կարճվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Բանն այն է, որ ըստ նախաքննական մարմնի, Լևոն Գյուլումյանը թմրամիջոց իրացնելու համար մեղադրվող Վաչագան Զաքարյանի շահերի պաշտպանությունն իրականացնելու ընթացքում ապացույց է կեղծել:

Սակայն ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վ. Տիգրանյանի նոյեմբերի 28-ի որոշմամբ, փաստաբանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է:


Նախորդ նորությունը: ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻՆ

Հաջորդ նորությունը: ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻՆ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ