ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ «ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ

20.12.2013 09:46

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ «ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և նախագահի տեղակալ Մելանյա Առուստամյանը այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մասնակցել են փաստաբան Հայկ Ալումյանի ՙԴատավարական հմտություններ՚ ուսումնական ձեռնարկի շնորհանդեսին:

Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է ձեռնարկը լույս ընծայելու նախաձեռնությունը և նշել, որ  «շատ օրինակելի է, որ Հայկ Ալումյանը որպես փորձառու փաստաբան համաձայնվել է կիսել իր փորձը: Ձեռնարկն իր բնույթով ունի ուսումնական և գործնական նշանակություն»:

Պետք է նշել, որ ավելի վաղ փաստաբանների պալատի նախագահը գրավոր կարծիք է տվել ձեռնարկի վերաբերյալ՝ նշելով, որ  «ձեռնարկը կհամալրի հատկապես քրեական արդարադատությամբ զբաղվող փաստաբանների գրադարանները: Աշխատության մեջ ներկայացվել են քրեական դատավարության տարբեր փուլերում՝ մինչդատական վարույթում, առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև սահմանադրական դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբանի գործողությունների, ինչպես նաև դատավարական փաստաթղթերի կազմման մարտավարության հիմնական դրույթները»: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լիպարիտ Սիմոնյանը, Փաստաբան Արա Զաքարյանը և հայաստանյան տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչներ:

Նշենք, որ փաստաբան Հայկ Ալումյանի ՙԴատավարական հմտություններ՚ ուսումնական ձեռնարկը հրատարակվել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI, INC.-ի Հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:


Նախորդ նորությունը: ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍԵԴՐԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Հաջորդ նորությունը: ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՓԱՍՏԱԲԱՆԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ