ՀՀ Փաստաբանների Պալատ

ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ. ՊԱՇՏՊԱՆԸ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

19.11.2013 17:08

ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ. ՊԱՇՏՊԱՆԸ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Հարգելի գործընկերներ,

«Լիբրա Լիգըլ Էյդ» փաստաբանական գրասենյակը (նույն գրասենյակի կազմում գործող «Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհուրդը) ՀՀ փաստաբանական դպրոցի համաֆինասավորմամբ ՀՀ փաստաբանական դպրոցի հետ կնքած փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում կազմակերպում է քննարկում «Ապացույցների թույլատրելիությունը ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի. Պաշտպանը ապացուցման գործընթացում» թեմայով: Զեկուցող' իրավագիտության դոկտոր Ա. Ղամբարյան:

Քննարկումը կկայանա սույն թվականի նոյեմբերի 23-ին, ժամը 14:00-16:00, «Լիբրա Լիգըլ Էյդ» փաստաբանական գրասենյակում, հասցե' ք.Երևան, Գրիգոր Լուսավորիչ 12 շենք, 113 տարածք: Սույն քննարկումը կդիտարկվի որպես պարտադիր վերապատրաստման դասընթաց (4 ժամ): Քննարկման մասնակիցների առավելագույն քանակը կազմում է 15 փաստաբան: Մասնակիցների ցուցակը կկազմվի ըստ գրանցման առաջնահերթության:
Քննարկմանը մասնակցելու համար կարող եք զանգահարել 077-87-71-27, 091-34-02-20 հեռախոսահամարներով (Լիլիթ Ներսեսյան) կամ ուղարկել հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային հասցեին:


Հաջորդ նորությունը: ԿՈՆՖԵՐԱՆՍ - ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ