ՀՀ Փաստաբանների Պալատ

ԿՈՆՖԵՐԱՆՍ - ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ

11.12.2013 10:46

ԿՈՆՖԵՐԱՆՍ - ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանական դպրոցը հրավիրում է մասնակցելու ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի որոշ հիմնախնդիրներին նվիրված կոնֆերանս-քննարկմանը։
Զեկույցի թեմաներն են՝

1. «Քրեական գործի վարույթը կարճելը և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմնախնդիրները»-Արսեն Մարտիրոսյան' «Լիբրա Լիգըլ Էյդ» փաստաբանական գրասենյակի կազմում գործող «Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհրդի քրեական դատավարության և օպերատիվ-հետախուզական գործունեության բաժնի համակարգող

2. «Մինչդատական վարույթի ողջամիտ ժամկետի ապահովման երաշխիքները»-Արթուր Ղամբարյան («Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր),

3. «Փաստաբանի իրավունքները ապացույցներ հավաքելու գործընթացում»-Արթուր Ղամբարյան («Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր)

4. «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի սկզբնական կալանքի կամ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեպքում հիմնավորում չպահանջելը»-Երվանդ Վարոսյան (ՓՊ անդամ, «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան)

5. «Մեղադրյալին սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին նախազգուշացնելը»- Լուսինե Սահակյան (ՓՊ անդամ, ՓՊ խորհրդի անդամ, «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան)

Կոնֆերանսը տեղի կունենա 2013 թվականի դեկտեմբերի 14-ին (ժամը 11:00-15:00) (6 ակադեմիական ժամ), «Անի պլազա» հյուրանոցային համալիրի «Դվին» սրահում (hասցե' ք․ Երևան, Սայաթ-Նովայի փողոց, 19 շենք):
Գրանցվելու համար զանգահարել (+37410) 204093 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն [email protected] կամ С [email protected] էլեկտրոնային հասցեներին:


Նախորդ նորությունը: ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ. ՊԱՇՏՊԱՆԸ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Հաջորդ նորությունը: ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍԻՆ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ