ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
06.11.2013 10:12Հարգելի փաստաբաններ,
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) և ՀՀ փաստաբանների պալատը «Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հետ կապված փաստաբանների կարողությունների հզորացումը» ծրագրի շրջանակներում կազմակերպում են մեկօրյա սեմինար, որի նպատակն է բարձրացնել փաստաբանների գիտելիքներն ու հմտությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցում: Սեմինարը տեղի կունենա 2013թ. նոյեմբերի 15-ին (ժամը 13.30 – 17.30): Տեղացի փորձագետներից սեմինարներին կմասնակցեն Հայկ Ալումյանը և Տիգրան Հայրապետյանը:
Սեմինարը տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում՝ ք. Երևան, Զաքիյան 3 հասցեում:
Սեմինարին կմասնակցեն առավելագույնը 25 փաստաբան, որոնցից 12-ը պետք է լինեն մարզերից: Ի դեպ, մարզերից ժամանողների ճանապարհային ծախսերը կատարվելու են իրականացվող ծրագրի միջոցներով:
Մասնակցելով սեմինարին` յուրաքանչյուր փաստաբան հնարավորություն կստանա օգտվել 5 ժամյա վերապատրաստումից:
Լրացուցիչ տեղեկությունների և սեմինարին գրանցվելու համար խնդրում ենք էլ. հաղորդագրություն ուղարկել[email protected] հասցեով կամ զանգահարել Պալատ հետևյալ հեռախոսահամարով` 56-57-92 +115 (Արման Պողոսյանին): Էլեկտրոնային եղանակով գրանցվելու դեպքում պարտադիր նշեք Ձեր փաստացի բնակության վայրի մասին:
Նախորդ նորությունը: ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Հաջորդ նորությունը: ՍՏԵՂԾՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ