«ՍՏՐԱՏԵԳԻԱՅԻ ԱՐՎԵՍՏԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
30.09.2013 20:32Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանական դպրոցը, կարևորելով փաստաբանների համար ստրատեգիական ռազմավարության հմտությունների զարգացումը, ընդհանուր մտահորիզոնի լայնացումը, աշխարհընկալման նոր մոտեցումների ձեռքբերումը, առաջարկում է մասնակցել «Ստրատեգիայի արվեստը» թեմայով դասախոսությանը, որը վարելու է փաստաբան Արտաշես Տեր-Հովհաննիսյանը: Դասախոսության ժամանակ կներկայացվի ստրատեգիական արվեստի զարգացումները, Սուն-ցզիի ստրատեգիայի արվեստի, ինչպես նաև համամարդկային մտածողության հետ կապված այլ հարցեր:
Դասախոսությունը անցկացվելու է հոկտեմբերի 5-ին, ժամը 12:00-14:00, Բյուրոկրատ գրատանը (հասցե' Սարյան 19' Սարյան-Պուշկին խաչմերուկի վրա, մուտքը' Սարյան փողոցից):
Դասախոսության մասնակցությունը կհաշվարկվի որպես պարտադիր վերապատրաստման ժամ (3 ակադեմիական ժամ):
Գրանցվելու համար զանգահարել (10) 20-40-93 հեռախոսահամարով, գրել [email protected] կամ[email protected] էլ. հասցեներին:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ նյութը.
Առաջին անգամ հայ ընթերցողի ուշադրությանն են ներկայացվում համաշխարհային ստրատագեմության ուսմունքի հիմնադիր Սուն-ցզիի (մ.թ.ա. VI- Vդդ.) <<Ստրատեգիայի արվեստը>>, ինչպես նաև հնագույն Չինաստանի մյուս մեծ զորավար, ստրատեգ Ու-ցզիի (մ.թ.ա. IV դ.) դասական, կոթողային աշխատությունները, որոնք, անցնելով ժամանակի փորձությունը, դասավանդվել են նախ Չինաստանի և Ճապոնիայի, հետո նաև աշխարհի զարգացած երկրների բազմաթիվ ուսումնական հաստատություններում, ռազմական, դիվանագիտական, հետախուզական ծառայության նշանավոր դպրոցներում:
Այս հրաշալի երկերը՝ Ն.Մաքիավելիի և Կ.Ֆոն Կլաուզեվիցի ստեղծագործությունների նման, հիմք են հանդիսացել կառավարման բազմաթիվ տեսությունների ձևավորման համար: Կարծում ենք, որ սույն երկերը օգտակար կլինեն ռազմավարագիտական մտքի ձևավորմամբ և զարգացմամբ հետաքրքրվողների, դիվանագետների, ՀՀ պաշտպանության նախարարության հրամկազմի, արևելագետների, պատմաբան-բանասերների և, ընդհանրապես, իրենց մտահորիզոնն ընդլայնելու կարոտ ընթերցողների համար:
Թարգմանիչ՝
Դասախոս Արտաշես Տեր- Հովհաննսիյան
Նախորդ նորությունը: ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Հաջորդ նորությունը: ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ