ՍՏԵՂԾՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
12.11.2013 18:37ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի (այսուհետ՝ Փաստաբանական դպրոց) խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի նախաձեռնությամբ Փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի 05.11.2013թ. որոշմամբ դպրոցում ստեղծվել է Ուսումնական գործընթացի որակի գնահատման հանձնաժողով՝ հինգ անդամի կազմով։
Կառավարման խորհրդի որոշմամբ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սիմոն Բաբայանը։
Խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ Հանձնաժողովի անդամներ են նշանակվել Հարություն Գագիկի Հարությունյանը, Կարեն Ռաֆայելի Հովհաննիսյանը, Սյուզաննա Վազգենի Խչեյանը և Ռոման Ռուբենի Ահարոնյանը։
Հանձնաժողովը՝
- ուսումնասիրում է Դպրոցում կազմակերպվող ուսումնական գործընթացը.
-ուսումնասիրում է դասընթացների քանակական և որակական ցուցանիշները' այդ թվում համեմատելով դասավանդվող նյութի և վերջինիս ծավալի համապատասխանությունը ավարտական ատեստավորմանը ներկայացվող պահանջներին.
-հարցումների միջոցով ճշտում է ունկնդիրների դժգոհություններն ու առաջարկությունները.
-հետազոտում է դասավանդվող առարկաները և վերջիններիս համապատասխանությունը առարկայական ծրագրերին.
-ուսումնասիրում է դասախոսների անձնական գործերը.
-իրականացնում է դասալսումներ.
-ուսումնասիրում է ունկնդիրների վարքագիծը' այդ թվում ներկայությունները և պահվածքը դասերի ժամանակ.
- հետազոտում է առարկայական ծրագրերի ձևավորման չափորոշիչները.
-ուսումնասիրում է Դպրոցի ներքին իրավական ակտերի համապատասխանությունը սահմանված չափանիշներին.
-ուսումնասիրում է ավարտական քննությունների հարցաշարերը' համեմատելով փաստաբանական արտոնագիր ստանալու համար ներկայացվող պահանջների հետ:
Նախորդ նորությունը: ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաջորդ նորությունը: ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ