ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ ԵՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

25.10.2013 15:53

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ ԵՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի փաստաբանների և իրավապաշտպանների համար սկսել է անցկացնել վերապատրաստողների վերապատրաստման դասընթացը, որը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) կիրառման հարցերին՝ գլխավորապես ուշադրություն դարձնելով խտրականության չափանիշերի վրա: Վերապատրաստման չորս փուլերից կազմված եռօրյա դասընթացը մեկնարկեց այսօր՝ Երևանում, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում:

Վերապատրաստմանը մասնակցում են մրցույթի միջոցով ընտրված շուրջ երեսուն փաստաբաններ և իրավապաշտպաններ Երևան քաղաքից և Հայաստանի տարբեր մարզերից:

Վերապատրաստումն անցկացնում են ազգային փորձագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանն ու միջազգային փորձագետ Ալեքսանդրա Իվանկովիչ- Թամամովիչը:
Վերապատրաստման չորս փուլերն ավարտելուց հետո մասնակիցները քննություն կհանձնեն, որից հետո նրանք կձևավորեն վերապատրաստողների մի խումբ, որը զինված կլինի խտրականության վերաբերյալ համապատասխան գիտելիքներով: Նրանք իրենց գիտելիքները կփոխանցեն փաստաբանների և իրավապաշտպանների այլ խմբերի' վերապատրաստելով վերջիններիս՝ կիրառել մարդու իրավունքների համընդհանուր չափանիշերը ներպետական դատավարություններում:
Արդյունքում, հայ փաստաբաններն ու իրավապաշտպանները կկարողանան ավելի հիմնավոր գանգատներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար պրն. Պավլյուկը դասընթացի բացման ժամանակ շեշտեց վերապատրաստողների վերապատրաստման դասընթացի hնարավոր արդյունքի մասին: «Կարծում եմ, որ խտրականության եվրոպական ընկալման, ինչպես նաև խտրականության գործերի ընդունելիության առանձնահատկությունների առավել լավ ըմբռնումը զգալիորեն կբարելավի մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկվող գործերի որակը» նշեց նա:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդգծեց նոր փորձագետներ բացահայտելու և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշպանության մասին կոնվենցիայով սահմանված խտրականության հասկացության վերաբերյալ վերջիններիս գիտելիքները բարձրացնելու կարևորությունը: «Լիահույս եմ, որ վերապատրաստմանը մասնակցող փաստաբաններն ու իրավապաշտպանները կկարողանան առավելագույնս օգտվել այս բացառիկ հնարավորությունից, և այն մեծապես կնպաստի խտրական վերաբերմունքի ներպետական գործերի արդյունավետ քննությանը» նշեց պրն. Զոհրաբյանը:
Այս միջոցառումը կազմակերպվում է ԵՄ և ԵԽ հետ համատեղ՝ «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ծրագրի շրջանակներում: Հիշատակված տարածաշրջանային ծրագիրն ընդգրկում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանի դաշնությունը և Ուկրաինան:

ՀՀ փաստաբանների պալատ


Նախորդ նորությունը: ԱՎԱՐՏՎԵՑ «ՍՏՐԱՏԵԳԻԱՅԻ ԱՐՎԵՍՏԸ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Հաջորդ նորությունը: ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ԷՅԴԻԱՐ ՓԱՐԹՆԵՐՍ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ