ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓՊ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓԱՍՏԱԲԱՆ ՌՈՒԲԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.12.2014 17:01

ՀՀ ՓՊ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓԱՍՏԱԲԱՆ ՌՈՒԲԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 25.12.2014թ. թիվ 428-Ա որոշմամբ փաստաբան Ռուբիկ Մովսիսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի 25.12.2014թ. #229 (3613) համարի 4-րդ էջի «Լուր» բաժնում տպագրված «պլան փաստաբան» վերտառությամբ հրապարակման հիման վրա։
Կարգապահական վարույթը հարուցվել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 6.2.1 ենթակետի հիմքով, ըստ որի՝փաստաբանը պարտավոր է ձերբակալվածներին պահելու վայրերում, կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում պահպանել սահմանված կարգը և իր վստահորդին կամ այլ անձի չփոխանցել արգելված իրեր:
ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի թիվ 2 ձևով նախատեսված ցանկի 3-րդ կետի համաձայն՝ արգելված իրերի ցանկում է ներառված ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ և այլ մասեր ու պարագաներ, ռացիա և այլն)։
Ըստ նշված հրապարակման փաստաբանը հեռախոսի լիցքավորիչներ է տեղափոխել դատապարտյալին հանձնելու համար։
ՓՊ նախագահի որոշման համաձայն՝ Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը զուր չէ արգելված իրերի փոխանցման արգելք նախատեսում փաստաբանի համար (անկախ այն հանգամանքից, որ այլ իրավական ակտով այդպիսի արգելք կա), քանի որ այդ արարքով փաստաբանը կարող է հայտնվել առավել վտանգավոր իրավիճակում (օրինակ, երբ չիմանալով փոխանցում է այնպիսի առարկա, որի առկայությունը փաստաբանի մոտ ինքնին քրեաիրավական հետևանքներ կարող է առաջացնել)։ Նման արարքը կարող է ազդել ոչ միայն արարքը կատարած, այլ նաև մյուս փաստաբանների հեղինակության վրա։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ: Որոշման ամբողջական տեքստը տես այստեղ



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ