ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՙՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ՚ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

30.10.2014 09:18

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՙՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ՚ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՓՊ նախագահի՝ միջազգային հարաբերությունների գծով խորհրդական, խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանը մասնակցում են ՙՓաստաբանների ազգային Կոնվենցիա՚ միջոցառմանը, որը մեկնարկել է 2014թ. հոկտեմբերի 28-ին՝ Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում: Միջոցառմանը մասնակցում են մոտ 5.000 անձինք՝ Ֆրանսիայի քաղաքների փաստաբանների պալատների նախագահներ, Ֆրանսիայի փաստաբանների ազգային խորհրդի անդամներ, ֆրանսիացի փաստաբաններ և այլ պետությունների փաստաբանական համայնքների մոտ 200 ներկայացուցիչներ:
Այս միջոցառումն անցկացվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ: Այս անգամ միջոցառման վայրը՝ Մոնպելիե քաղաքն է:
Մոնպելիե քաղաքի փաստաբանների պալատի նախագահ Լյուք Քիրքաչարյանը, ով ազգությամբ հայ է, իր բացման խոսքում ողջունել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի մասնակցությունը այդ միջոցառմանը, նշելով, որ ցեղասպանության 100 ամյակի տարելիցին ընդառաջ այս հանդիպումը առավել կամրապնդի փոխադարձ կապերը:
Մոնպելիե քաղաքի փաստաբանների պալատի նախագահը մեծ դերակատարություն է ունեցել քաղաքում ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրման հարցում և 2015թ. ապրիլի 24-ին մասնակցելու է Հայաստանում ցեղասպանության 100 ամյակի տարելիցին:
Միջոցառումը կավարտվի հոկտեմբերի 31-ին և այս օրերի ընթացքում քննարկվելու են փաստաբանությանը վերաբերվող տարբեր թեմաներ, մասնավորապես՝ Իրավական պաշտպանությունը տնտեսական աճի ներքո, Փաստաբանը բարձր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, Փաստաբանը, որպես ձեռնարկատեր, Փաստաբանական գործունեության իրականացման նոր ձևեր, Փաստաբանական գրասենյակների տնտեսական նոր մոդելներ և կառավարման ստրատեգիա:

 


01
01
01
01
01
01



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ