ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԱՐՑԱԽ
07.11.2013 11:10Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը` նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, նոյեմբերի 7-8-ը աշխատանքային այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ արդարադատատության նախարար Արարատ Դանիելյանի, Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի, ինչպես նաև ԼՂՀ փաստաբանների պալատի նախագահ Ալեքսանդր Գալստյանի հետ:
Պատվիրակության կազմում են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, խորհրդի անդամներ Մելանյա Առուստամյանը և Նելլի Հարությունյանը, Պալատի նախագահի խորհրդականներ Իրինա Փիլոյանը, Վրեժ Խաչիկյանը և մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
Նախորդ նորությունը: ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՄ ՀՀ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Հաջորդ նորությունը: ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ