ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՄ ՀՀ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
23.10.2013 19:49
2013թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրընկալեց Եվրոպական Միության ՀՀ-ում Խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների խորհրդատու Սթիվեն Դեյվիդ Բրաունին և արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով օգնական Մարիամ Չախոյանին:
Կողմերը քննարկեցին իրավապահ մարմինների աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ քննիչների աշխատանքների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանները, ապացույցների շարքում ինքնախոստովանական ցուցմունքների աստիճանը և դրա պատճառները, այլ ապացույցների, օրինակ՝ ԴՆԹ թեստի կարևորությունը հանցագործությունների բացահայտման և մեղադրյալների անմեղության հաստատման հարցերում և այլն:
Հաջորդ նորությունը: ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԱՐՑԱԽ
Բեռնել
Վերադառնալ