ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻՆ

20.10.2014 06:41

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻՆ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մարզային համակարգողների հանդիպում:
Հանդիպման ընթացքում մարզային համակարգողները փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին են ներկայացրել յուրաքանչյուր մարզում առկա խնդիրները կապված փաստաբանության զարգացման հետ և այդ հարցերի շուրջ քննարկվել է ընդհանուր մարտավարությունը:
Քննարկման մասնակիցները մարզերում անհրաժեշտ են համարել այնպիսի միջոցառումներ իրականացնել, ինչը կնպաստի՝
- փաստաբանների համարձակ գործելաոճին.
- իրավապահ մարմինների կամ այլ պաշտոնատար անձանց կողմից փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը բացառելուն.
- գրասենյակներ չունեցող փաստաբաններին մեկ գրասենյակի ներքո համախմբելուն.
- հանրային պաշտպանի մարզային գրասենյակի արդյունավետության բարձրացմանը.
- փաստաբան-հասարակություն կապի ամրապնդմանը՝ նաև անվճար իրավաբանական խորհրդատվություններ կազմակերպելու միջոցով։
Հիշեցնենք, որ մարզային համակարգողների երկու գրասենյակներ են բացվել։ Առաջինը՝ Արմավիրի մարզային համակարգողի գրասենյակը՝ Էջմիածին քաղաքում, իսկ երկրորդը՝ Արարատի մարզային համակարգողի գրասենյակը՝ Արտաշատ քաղաքում։
Այս գրասենյակներում համապատասխան աշխատանքային պայմաններով են ապահովվել փաստաբանների մի մասը, ովքեր չունեին գրասենյակային պայմաններ։ Միաժամանակ, գրասենյակները հասանելի են լինելու բոլոր փաստաբանների համար, ովքեր մարզերի դատարաններում կամ այլ մարմիններում գործեր են վարելու։
Մոտ ապագայում նախապատրաստվում են գրասենյակներ բացել Շիրակի և Լոռու մարզերում։


01
01
01
01



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ