ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2015ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

22.12.2014 12:09

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2015ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ փաստաբանական դպրոցը դեկտեմբերի 01-ից դեկտեմբերի 25-ը ներառյալ հայտարարում է 2015 թվականի գարնանային հոսքի ընդունելություն՝ քրեական և քաղաքացիական (վարչական) ուղղվածությամբ առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (առցանց) եղանակով ուսուցման համար։
Դիմումներն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 10։00-18։00' բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 606-609, (098) 655-601, (055) 320-052 կամ (096) 200-625 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլ․ հասցեին, այցելել www.advocates.am կայքէջ կամ ՀՀ փաստաբանական դպրոց (hասցեն՝ ք. Երևան, Զաքիյան 2, 3-րդ հարկ):

1․ ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությունը, 2․ ՀՀ փաստաբանական դպրոցի վարչական տարածքում տեսանկարահանում և տեսաձայնագրում իրականացնելու կարգը, 3․ ընդունելության քննության կարգը, 4․ ընդունելության քննության գործընթացի ժամանակացույցը, 5․ դիմումի և 6․ ինքնակենսագրական տվյալներ պարունակող թերթիկի ձևերը տեղադրված են www.advocates.am կայքէջում։

Ընդունելության քննության մասնակցության վճարը կազմում է 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝
բանկ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ-ԲԱՆԿ» ՓԲԸ, 220303350262000
ստացող կազմակերպություն՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամ,
նպատակը՝ ընդունելության քննությանը մասնակցելու համար

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը սահմանել է․

Ա) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1․ Առկա եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը՝ 65 (վաթսունհինգ), որից՝
1) քրեական ուղղվածություն՝ 21 (քսանմեկ),
2) քաղաքացիական (վարչական) ուղղվածություն՝ 44 (քառասունչորս)։

2. Հեռավար (առցանց) եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը՝ 15 (տասնհինգ), որից՝
1) քրեական ուղղվածություն՝ 5 (հինգ)
2) քաղաքացիական (վարչական) ուղղվածություն՝ 10 (տասը)։

3․ Առկա եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների անվճար տեղերի քանակը՝ 3 (երեք), որից՝
1) քրեական ուղղվածություն՝ 1 (մեկ),
2) քաղաքացիական (վարչական) ուղղվածություն՝ 2 (երկու)։

4․ Ընդունելության քննության անցողիկ շեմը՝ 100 (մեկ հարյուր) միավոր։

5․ Ունկնդիրների ուսման վարձի չափը՝
1) ընդհանուր ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
2) պարզեցված ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 450.000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։

Բ) ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1․Հեռավար (առցանց) եղանակով ուսուցում անցնող ԼՂՀ ունկնդիրների քանակական կազմը՝ 10 (տասը), որից՝
1) քրեական ուղղվածության՝ 4 (չորս)
2) քաղաքացիական (վարչական) ուղղվածության՝ 6 (վեց)։

2․Ընդունելության քննության անցողիկ շեմը՝ 100 (մեկ հարյուր) միավոր։

3․Հեռավար (առցանց) եղանակով ուսուցում անցնող ԼՂՀ ունկնդիրներին ազատել ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննության մասնակցության վճարի վճարումից։

4․ Հեռավար (առցանց) եղանակով ուսուցում անցնող ԼՂՀ ունկնդիրների անվճար տեղերի քանակը՝ 2 (երկու), որից՝
1) քրեական ուղղվածության՝ 1 (մեկ)
2) քաղաքացիական (վարչական) ուղղվածության՝ 1 (մեկ)։

5․ Ունկնդիրների ուսման վարձի չափը՝
1) ընդհանուր կարգով ուսուցման դեպքում՝ 250․000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
2) պարզեցված կարգով ուսուցման դեպքում՝ 225.000 (երկու հարյոր քսանհինգ հազար) ՀՀ դրամ։

 

Բեռնել դիմումի ձևը

Ինքնակենսագրական թերթիկ

Ընդունելության գործընթացի ժամանակացույց

Փաստաբանական դպրոցի ընդունելության քննության կարգ

ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրություն

Տեսանկարահանման կարգ

 

 



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ