ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

27.05.2014 14:43

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը երեկ՝ մայիսի 26-ին, ամփոփել է ՀՀ փաստաբանական դպրոցի 2013թ. շրջանավարտների  որակավորման քննությունների արդյունքները:

Քննություններին մասնակցել են 63 ունկնդիր, ովքեր ուսանել են Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում:

Որակավորման քննությունները չեն  հանձնել (անցողիկ միավորներ չեն ստացել) թվով 6 (վեց) ունկնդիր:

Որակավորման քննությունները չհանձնած ունկնդիրներին հնարավորություն կընձեռվի վերահանձնել համապատասխան մոդուլի որակավորման քննությունը ՀՀ փաստաբանական դպրոցի կողմից կազմակերպվող հատուկ ծրագրով ուսուցում անցնելուց հետո: 

 



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ