ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
21.12.2013 19:20
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ դեկտեմբերի 21-ին՝ մասնակցել է ՙԻրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության նախաձեռնած ամենամյա մրցանակաբաշխությանը, որի ընթացքում պատվոգրեր են շնորհվել Հայաստանի տարբեր ոլորտումներում իրենց ավանդը ներդրած գործիչներին:
Շուրջ վաթսուն անվանակարգերում ՀՀ փաստաբանների նախագահ Արա Զոհրաբյանը արժանացել է ՙԴատաիրավական ոլորտի հուսալի և նվիրյալ գործիչ՚ անվանակարգին:
Շնորհակալական խոսքում Արա Զոհրաբյանը նշել է, որ ՙՄենք՝ փաստաբաններս ամեն ինչ անելու ենք, որ և' դատական համակարգը կայանա և' փաստաբանության ինստիտուտը՚:
Մրցանակաբաշխության ընթացքում ՙլավագույն երիտասարդ փաստաբան՚ անվանակարգին արժանացել է ՀՀ փաստաբանների պալատի Երիտասարդական խորհրդի անդամ Աղավնի Մադոյանը: ՙԼավագույն փաստաբան՚ անվանակարգերում պատվոգրերի են արժանացել նաև փաստաբաններ Հայկ Եգանյանը և Անահիտ Սաֆարյանը:
Նախորդ նորությունը: ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաջորդ նորությունը: ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀՐԱՎԵՐՔ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ