ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
06.11.2013 10:25ՀՀ փաստաբանական դպրոցը հայտարարում է 2014 թվականի գարնանային հոսքի ընդունելություն։ Դիմումների ընդունման ժամկետն է 2013 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ՝ բացառությամբ կիրակի օրերի:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 20-40-93, (096) 20-06-25, (098) 65-56-01 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլ․ հասցեին, այցելել www.advocates.am ինտերնետային կայքէջ կամ ՀՀ փաստաբանական դպրոց (hասցեն՝ ք. Երևան, Կ․Ուլնեցու 31/3):
Ընդունելության քննության մասանկացության վճարը կազմում է 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝
«Ամերիաբանկ» ՓԲԸ, 1570013729350100:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհրդի 2013 թվականի հունիսի 04-ի հերթական նիստի (N 13) ընթացքում սահմանվել են՝
1․ ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների քանակական կազմը, այն է՝ 60 (վաթսուն) ունկնդիր,
2․ ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննության նվազագույն շեմը, այն է՝ 110 (մեկ հարյուր տասը) միավոր,
3․ ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձի չափը, այն է՝ 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
Բեռնել ընդունելության քննության մասնակցության դիմումի ձևը
Բեռնել ինքնակենսագրական տվյալներ պարունակող թերթիկը
Բեռնել ընդունելության քննության կազմակերպման և հանձնման կարգը
Բեռնել տեսանկարահանում և տեսաձայնագրում իրականացնելու կարգը
Բեռնել տեսանկարահանելու և տեսաձայնագրելու վերաբերյալ որոշումը
Բեռնել տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու և էլետրոնային հաղորդակցության իրականացման կարգը
Բեռնել «Հայաստանի Հանրապետության Փաստաբանական Դպրոց» Հիմնադրամի կանոնադրությունը
Բեռնել հատուկ հարմարությունների կարիք ունեցող անձանց դիմումը
Բեռնել շտեմարանում ներառված թեստերի մշակման մեթոդաբանության վերաբերյալ որոշումը
Նախորդ նորությունը: ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Հաջորդ նորությունը: ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 07.12.2013Թ «ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ՄԱՍԻՆ» N 01 ՈՐՈՇՈՒՄԸ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ