ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՐՑՈՒՅԹ

16.11.2018 22:20

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՐՑՈՒՅԹ

Հարգելի փաստաբաններ,

2019 թվականի համար նախատեսվող հանրային պաշտպանների թափուր տեղերի (հաստիքների, այսուհետ՝ Թափուր տեղեր) քանակը կազմում է ընդամենը 18, այն է՝

1․Արարատի մարզ - մեկ տեղ՝ մեկ լրիվ հաստիք քրեական ուղղվածության.

2․Գեղարքունիքի մարզ - երկու տեղ՝ մեկ 0,5 հաստիք քրեական ուղղվածության, մեկ 0,5 հաստիք հաստիք քաղաքացիական և վարչական ուղղվածության.

3․Լոռու մարզ -  երկու տեղ՝ մեկ լրիվ հաստիք քրեական ուղղվածության, մեկ 0,25 հաստիք հաստիք քրեական ուղղվածության

4․Կոտայքի մարզ - մեկ տեղ՝ 0,25 հաստիք քաղաքացիական ուղղվածության.

5․ Շիրակի մարզ - երկու տեղ՝ մեկ լրիվ հաստիք քրեական ուղղվածության մեկ 0,25 հաստիք հաստիք քաղաքացիական և վարչական ուղղվածության.

6․ Սյունիքի մարզ - մեկ տեղ՝ մեկ 0,25 հաստիք քրեական ուղղվածության,

7․ Տավուշի մարզ - երեք տեղ՝ երկու 0,25 հաստիք քրեական ուղղվածության, մեկ 0,25 հաստիք հաստիք քաղաքացիական և վարչական ուղղվածության.

8․ Երևան քաղաք -  վեց տեղ՝ չորս լրիվ հաստիք քրեական ուղղվածության, երկու լրիվ հաստիք քաղաքացիական և վարչական ուղղվածության.

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնականում հանրային պաշտպանի թափուր հաստիքներ կարող են առաջանալ ոչ միայն տարեվերջին, այլ նաև տարվա ընթացքում, ինչպես նաև այն, որ անհրաժեշտության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքելիս, որպես կանոն, նախապատվությունը տրվում է հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում ընդգրկված փաստաբաններին,

2019 թվականի համար հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ՝ Պալատ) հայտարարում է հետևյալ մրցույթները (այսուհետ՝ Մրցույթ

1) քաղաքացիական և վարչական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների Թափուր տեղերը համալրելու համար.

2) քրեական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների Թափուր տեղերը համալրելու համար։

 Տեղեկացնում ենք, որ՝

 1) Մրցույթի գրավոր փուլը կանցկացվի ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-3  հասցեում (ՀՀ փաստաբանական դպրոց, 3-րդ հարկ) 2018 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 11.00-ին։ Մրցույթի գրավոր փուլի տևողությունը սահմանվում է 4 (չորս) ժամ.

 2) Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են սույն որոշումը հրապարակելու օրվանից մինչև 2018 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում.

3) փոստով ուղարկված դիմումները չեն համարվի ընդունված, եթե ՀՀ փաստաբանների պալատը ծրարը փաստացի ստանա 2018թ. նոյեմբերի 26-ից հետո.

4)  Մրցույթի գրավոր փուլի տևողությունը սահմանվում է 4 (չորս) ժամ։

5)  Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդը կհրավիրվի հարցազրույցի Պալատի խորհրդի 2014 թվականի հունվարի 15-ի թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման կարգ»-ի (այսուհետ՝ Կարգ) 4.11 կետի համաձայն։

 

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

աշխատակազմի ղեկավար

 

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթ անցկացնելու մասին» 15.11.2018թ. թիվ 396-Լ որոշումը

Բեռնել հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու դիմումի ձևը

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի՝ 15.01.2014թ. թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման» կարգը 

 

 

 



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ