ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ՄԱՐԴԱԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ
06.03.2014 13:05Հարգելի փաստաբաններ,
Տեղեկացնում ենք, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում է «Մարդականց թրաֆիքինգի կամ շահագործման հասկացության և գործերի քննության առանձնահատկությունները» թեմայով մեկօրյա երկու դասընթաց-վարժանք: Դասընթացները տեղի են ունենալու ս/թ մարտի 19-ին և 20-ին (ժամը 10:00-17:30), «Անի պլազա» հյուրանոցային համալիրի «Գառնի» սրահում (hասցե` ք. Երևան, Սայաթ-Նովայի պող., 19 շենք):
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Էլեկտրոնային նամակի մեջ խնդրում ենք նշել Ձեր հեռախոսահամարը և Ձեր նախընտրած օրը: Հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ 010 58 34 42 հեռախոսահամարով:
Հ.Գ. Տեղերը սահմանափակ են, գրանցման առաջնահերթությունը տրվելու է էլեկտրոնային տարբերակով ավելի շուտ գրանցված փաստաբաններին: Յուրաքանչյուր օր դասընթացին մասնակցության հնարավորություն ունի 25 փաստաբան:
Նախորդ նորությունը: ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հաջորդ նորությունը: ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ