ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՎԵՑ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
20.02.2014 09:59ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ փետրվարի 20-ին, հանդիպել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին:
Արա Զոհրաբյանի այցելության նպատակը Արագածոտնի մարզպետի հետ մարզի փաստաբանների վիճակի բարելավման խնդիրը քննարկելն էր:
Փաստաբանների պալատի նախագահի խոսքով, մարզում կան 12 փաստաբաններ, որոնցից ընդհանուր հաշվով 6-ը չունեն գրասենյակներ:
ՙԱյսօր մեր խնդիրն է մարզերում ուժեղացնել փաստաբանների կարգավիճակը և եթե մարզպետարանը օգնի մեզ այդ հարցում, մեր փաստաբանները ամսական մեկ անգամ մարզի բնակիչների համար կկազմակերպեն անվճար իրավաբանական խորհրդատվություն՚,-նշել է Արա Զոհրաբյանը:
Ըստ նախագահ Զոհրաբյանի տարածքը տրամադրելու դեպքում Փաստաբանների պալատը հանձն կառնի լուծել տեխնիկական հագեցվածության հարցը և վերանորոգման աշխատանքները:
Մարզպետ Սարգիս Սահակյանն ողջունել է Փաստաբանների պալատի նախագահի առաջարկությունը, խոստացել է նաև անձնական ներդրում ունենալ այս հարցում և հանձնարարել մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին տարբերակներ գտնել փաստաբաններին տարածքներ տրամադրելու ուղղությամբ, որտեղ նրանք կիրականացնեն իրենց մասնագիտական գործունեությունը:
Հանդիպման մասնակցել են Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Մելանյա Առուստամյանը, նախագահի խորհրդականներ Իրինա Փիլոյանը, Զինավոր Մեղրյանը և Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը և մարզային համակարգող Մնացական Մելիքյանը:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ