ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ

18.11.2013 19:16

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-23-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Այցի նպատակն է Փարիզի փաստաբանական միության հետ գործընկերության ամրապնդումն ու խորացումն է, որը կարող է հնարավորություն ընձեռել համագործակցություն ստեղծել Ֆրանսիայի, ինչպես նաև եվրոպական այլ երկրների փաստաբանական միությունների և միջազգային կազմակերպությունների համար:

Այցի շրջանակներում քննարկվելու է ԿԱՐՊԱ-ի հետ հարաբերությունները, հատկապես՝ Պալատի կողմից վերջերս ԿԱՐՊԱ-ների միջազգային միությանն անդամակցելու տեսանկյունից, բացի այդ նաև անվճար իրավաբանական օգնության թեման, փաստաբանների վարքագիծը և կարգապահական վարույթները, պարտադիր վերապատրաստումը և այլն: Նախատեսվում է նաև ուսումնասիրել Միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամակցելու հեռանկարը: Նոր կապեր կհաստատվեն հայ փաստաբանների հետ, որոնք կարող են նոր խթան հանդիսանալ համատեղ նախաձեռնությունների համար:


Նախատեսվում են հանդիպումներ ԿԱՐՊԱ-ի Ազգային միության նախագահ Ժան Շարլ Կրեբսի, Փարիզի փաստաբանական միության նախագահ Կրիստիան Ֆերալ Սչուհլի հետ, որի ընթացքում նախատեսված է նաև հուշագրի ստորագրում: Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև Երիտասարդ փաստաբանների միությունների ազգային ֆեդերացիայի և Ֆրանսիայի հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական միության հետ:


Այցն իրականացվելու է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ:


Հաջորդ նորությունը: ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ