ՍԵՄԻՆԱՐ՝ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
27.11.2013 13:25
Հարգելի գործընկերներ,
ՀՀ փաստաբանական դպրոցը և «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամը (IPRC) (ՀՀ փաստաբանական դպրոցի հետ համաֆինասավորմամբ) հրավիրում է Ձեզ մասնակցելու սեմինարի մտավոր սեփականության իրավունքի բնագավառում, որն անցկացվելու է ԱՄՆ-ի «Նյու Հեմփշիր Համալսարան»-ի իրավաբանական ֆակուլտետի երեք պրոֆեսորների կողմից:
Սեմինարի ընթացքում ԱՄՆ-ից հրավիրված պրոֆեսորները կներկայացնեն ԱՄՆ-ի մտավոր սեփականության իրավունքի բնագավառի (հեղինակային իրավունք, ապրանքային նշաններ, գյուտեր և արտոնագրեր, առևտրային գաղտնիքներ և այլն) օրենսդրությունը և դատական հարուստ փորձը, ինչպես նաև այն կարևոր դերը, որ մտավոր սեփականության ստեղծումը, դրա նկատմամբ իրավունքների պաշտպանությունը և առևտրայնացումն ունեցել է և շարունակում է ունենալ ԱՄՆ-ի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման վրա:
Սեմինարը տեղի կունենա 2013 թվականի դեկտեմբերի 11-ին և 12-ին ժամը 09:00-ից 17:00-ը (24 ակադեմիական ժամ), Հայաստանի Ամերիկյան Համալսարանում:
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել [email protected] էլ-հասցեին ուղարկելով մասնակիցների անունները կամ զանգահարելով 51-22-47 հեռախոսահամարով:
Նախապես գրանցված և սեմինարին ամբողջությամբ մասնակցած անձանց կտրվեն մասնակցության վկայականներ:
Սեմինարի օրակարգը կուղարկվի մասնակցությունը հաստատելուց հետո:
Նախորդ նորությունը: ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Հաջորդ նորությունը: 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ