Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ
18.04.2011 12:34Հարգելի փաստաբաններ,
Սույն թվականի ապրիլի 13-ին Փաստաբանների պալատի ակումը կազմակերպել էր սեմինար քննարկում նվիրված Հայաստանի նոր կենսաթոշակային համակարգին: Զեկույցով հանդես եկան Փաստաբանների պալատի անդամներ, ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի իրավախորհրդատուներ Արսեն Մանուկյանը և Ստելլա Միքայելյանը: Ներկայացվեց կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ քննարկումների և ուսումնասիրությունների անցած ճանապարհը, նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգի բաղադրիչները և դրա ընձեռած հնարավորություններն ու առավելությունները:
Համաձայն 2010թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչն ուժի մեջ է մտել 2011թ. հունվարի 1-ից, իսկ պարտադիր կուտակային բաղադրիչը կգործի 2014թ. հունվարի 1-ից:
Սեմինարի ընթացքում քննարկման ամփոփագիրը տեղադրված է www.advocates.am կայքի գրադարանի այլ նյութեր բաժնում:
Եթե Ձեզ հետաքրքրում է այս թեման, անհրաժեշտության դեպքում Փաստաբանների պալատի ակումը կարող է կազմակերպել ևս մեկ հանդիպում:
Բեռնել
Վերադառնալ