Որակավորման քննություններ 2011թ,
18.04.2011 10:39Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Համաձայն “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի 28-ի հոդ. պահանջների ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպում է 2011թ. փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդների որակավորման քննություններ:
Քննության հետ կապված հարցերին հավակնորդները կարող են ծանոթանալ Պալատի www.advocates.am ինտերնետային կայքէջում և 56 07 76 (+101 կամ 114) հեռախոսահամարներով:
Հավակնորդների դիմումները կընդունվեն Պալատի վարչական շենքում /հասցեն` Երևան, Զաքիյան, 3, սենյակ 9/ Պալատի որակավորման հանձնաժողովի կողմից ս.թ. մայիսի 2-ից մինչև մայիսի 14-ը ներառյալ` ամեն օր, բացի կիրակի օրերից, ժամը 10:30-ից մինչև 18:00:
Քննությունների անցկացման հետ կապված նամակագրությունն իրականացվում է առձեռն կամ հետադարձ ծանուցմամբ` փոստային առաքման միջոցով, հետևյալ հասցեով` ք. Երևան, Զաքիյան 3, ՀՀ փաստաբանների պալատ, “Որակավորման հանձնաժողովին” նշումով:
ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողով
Բեռնել
Վերադառնալ