ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

30.09.2013 20:44

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ծրագիր` «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով»:


Հարգելի փաստաբաններ,

«Փաստաբանների և իրավապաշտպանների կարողութ­յուն­­ների ամրապնդու­­մը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վե­րա­նայ­ված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպա­տակով» Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ծրագրի շրջա­նակ­ներում կազմակերպվելու է 12-օրյա դասընթաց՝ վերապատրաստում վե­րա­պատ­րաս­­տողների համար (Training for Trainers): Նշված 12-օրյա դասըն­թա­ցը բաղկացած է լինելու 6 մոդուլներից, այն է՝

1. Խտրականություն հասկացության ընդհանուր ներածություն ՄԻԵԿ-ի և ՎԵՍԽ-ի տեսանկյունից.
2. ՄԻԵԴ ներկայացված դիմումների ընդունելիությունը.
3. Խտրականության դեմ ոլորտի հարցեր (այս մասերը պետք է հիմնվեն ներ­­կայումս HELP-ի ուսուցման ծրագրի համար նախապատրաստվող ուսուցման վրա).
4. Ատելության հիմքով հանցանքը կամ ատելության սերմանումը խտրա­­կա­նության համատեքստում.
5. Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան. 
6. Ազգային և միջազգային մակարդակում ռազմա­վա­րական դատավարութ­յուններ:

Ամբողջ ծրագիրը ուսուցանվելու է չորս՝ եռօրյա վերապատրաստման նստա­շրջանների միջո­ցով, որոնք անց են կացվելու ս.թ. հոկտեմբեր, նոյեմ­բեր, դեկտեմբեր և հունվար ամիսներին: Արդյունքում՝ ազգային փորձագետ­ների խումբ է ձևավորվելու, որոնք վերապատրաստման ծրագիրը փո­խան­ցելու են ունկնդիրների այլ խմբերի՝ վերապատրաստողների վերապատ­րաստ­մանը հաջորդող մի շարք դասընթացների ընթացքում: Առաջին եռօրյա վերապատրաստ­­ման նստաշրջանը կազմակերպվելու է ս.թ. հոկտեմբե­րի 24-25-26-ին՝ Երևա­նում: 12-օրյա դասընթացի ավարտին մասնակիցները պետք է քննություն հանձնեն: Քննության և բոլոր չորս նստաշրջանների հաճախելիության (որը պարտադիր է) արդյունքների հիման վրա հաջողակ մաս­նա­կիցներին Եվրո­պայի խորհրդի կողմից կշնորհվեն վկայականներ:

Համապատասխան որակավորում ունեցող հավակնորդները կարող են դիմել դասընթացին ընդգրկվելու համար: Խնդրում ենք լրացնել կից ներկայացվող հայտի ձևաթուղթը և այն մինչև ս.թ. հոկտեմբերի 4-ը հետ ուղարկել [email protected] հասցեին:

Լրացված հայտի թղթային տարբերակները չեն ընդունվելու, ուստի խնդրում ենք դրանք ուղարկել միայն էլեկտրոնային տեսքով:

Հավակնորդների ընտրությունը կա­տար­­վելու է Եվրոպայի խորհրդի և ՀՀ փաստաբանների պալատի կողմից հա­մա­­տեղ: Ծանուցվելու են միայն այն հավակ­նորդները, որոնք կմասնակցեն դասընթացին:

Դասընթացը չի ընկնելու պար­տադիր վերապատրաստման ներքո, ուստի դրանում ընդգրկված փաս­տա­բան­ները չեն ստանալու համա­պա­տասխան ժամեր:


Բեռնել հայտի ձևաթուղթը


Նախորդ նորությունը: ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ նորությունը: ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ (PROFESSIONAL FELLOWS PROGRAM/PFP) ԾՐԱԳԻՐ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ