ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
16.10.2013 14:40Հարգելի փաստաբաններ,
04.10.2013թ. «Փաստաբանության մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեմ պայքարի համար ստեղծված Աշխատանքային խումբը, հաշվի առնելով բազմաթիվ փաստաբանների (այդ թվում' մարզերի փաստաբանների) առաջարկությունները, քննարկման ժամանակ միաձայն որոշեց ստորագրահավաք կազմակերպել:
Աշխատանքային խմբի կողմից մշակվել է հայտարարության տեքստը, որը կարող եք բեռնել այստեղ (Բեռնել հայտարարությունը):
Խնդրում ենք այն փաստաբաններին, ովքեր միանում են հայտարարությանը, այն ստորագրված տարբերակով ներկայացնել (առձեռն կամ փոստով) փաստաբանների պալատ (ք. Երևան, 0010, Զաքիյան 3):
Փաստաբանների պալատի նախագահի
խորհրդական, փաստաբան՝
Իրինա Փիլոյան
[email protected]
010 56 07 76 (#114)
Նախորդ նորությունը: ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Հաջորդ նորությունը: ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ