ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
23.10.2013 13:06ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2013թ. հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը:
Կողմերը կարևորելով փաստաբանության անկախությունը, որոշել են քննարկումները շարունակել:
Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը 07.10.2013թ. գրությամբ ՀՀ արդարադատության նախարարությանը խնդրել էր շրջանառությունից հանել նշված նախագծերը:
Նախագծերի վերաբերյալ բացասական դիրքորոշում էր հայտնել նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, պատգամավորներ, «Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» հասարակական կազմակերպությունը և այլ իրավապաշտպան և հասարակական կազմակերպություններ:
Փաստաբաններն իրենց անհամաձայնությունն էին հայտնել նշված նախագծերի դեմ նաև հայտարարություններ տարածելով:
ՀՀ փաստաբանների պալատի
աշխատակազմ
Նախորդ նորությունը: ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
Հաջորդ նորությունը: «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՄՈԿԿ ՆԱԽԱԳԱՀ Է.ՄԱՆԵՎԻԴԻՍԻ ԳՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Տ.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Բեռնել
Վերադառնալ