ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 83 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
21.10.2022 16:08
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը 2022թ․ հոկտեմբերի 19-ին հյուրընկալել է Երևանի թիվ 83 ավագ դպրոցի հումանիտար՝ պատմաիրավագիտական հոսքի աշակերտներին:
Աշակերտներին ողջունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը: Նա աշակերտների ուշադրությանն է ներկայացրել փաստաբանի դերն արդարադատության համակարգում, փաստաբանի գործառույթները և գործունեության առանձնահատկությունները, փաստաբան դառնալու ընթացակարգը և պայմանները, փաստաբանական դպրոցի և փաստաբանների պալատի գործառույթներն ու կառուցվածքը։
Հանդիպման ավարտին ուսանողները շրջել են Փաստաբանների պալատի վարչական շենքում, փաստաբանական դպրոցում և հանրային պաշտպանի գրասենյակում:
Բեռնել
Վերադառնալ