ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 83 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

21.10.2022 16:08

ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 83 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

   Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը 2022թ․ հոկտեմբերի 19-ին հյուրընկալել է Երևանի թիվ 83 ավագ դպրոցի հումանիտար՝ պատմաիրավագիտական հոսքի աշակերտներին:

Աշակերտներին ողջունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:  Նա աշակերտների ուշադրությանն է ներկայացրել  փաստաբանի դերն արդարադատության համակարգում, փաստաբանի գործառույթները և գործունեության առանձնահատկությունները, փաստաբան դառնալու ընթացակարգը և պայմանները, փաստաբանական դպրոցի և փաստաբանների պալատի գործառույթներն ու կառուցվածքը։

Հանդիպման ավարտին ուսանողները շրջել են Փաստաբանների պալատի վարչական շենքում, փաստաբանական դպրոցում և հանրային պաշտպանի գրասենյակում:


01
01
01
01
01
01
01
01
01
01



DOWNLOAD

BACK