12.09.2021Թ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑՈՎ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
07.09.2021 17:58Հարգելի փաստաբաններ
2021 թվականի սեպտեմբերի 07-ին ժամը 14:00-ից միևչև 17:40-ն ընկած ժամանակահատվածում ք.Երևան, Զաքյան 4 հասցեում գտնվող <<Բրենդբուք>> տպագրատանը տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրության օրակարգային հարցով 12.09.2021թ ընդհանուր ժողովի քվեաթերթիկների և ընտրողների ցուցակի տպագրությունը
Քվեարկության օրակարգային հարցի կապակցությամբ տպագրվել է 2423 հատ քվեաթերթիկ (2352 հատ՝ ըստ ընտրողների ցուցակի՝ 06.09.2021թ. դրությամբ, և 71 հատ՝ ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով), որոնք կնքվել են Հաշվիչ հանձնաժողովի կնիքով, փաթեթավորվել են պարկերում, որոնք ստորագրվել են Հաշվիչ հանձնաժողովի նախագահի և ներկա անդամների կողմից, կնքվել են և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի ու ընտրողների ցուցակի հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում (գտնվում է Պալատի վարչական շենքի 4-րդ հարկի 13-րդ սենյակում), որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով (կպչուն թաղանթով) փակվել է:
Հարգանքով
ՀՀ Փաստաբանների պալատի
Հաշվիչ հանձնաժողով
Նախորդ նորությունը: ՀՀ ՓՊ ՆԱԽԱԳԱՀԻ 12.09.2021Թ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒ ԹԱՄԱՐԱ ԵՐՎԱՆԴԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաջորդ նորությունը: 12.09.2021Թ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑՈՎ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ