ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
07.08.2017 12:30Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով հրավիրելու մասին» 07.08.2017թ. № 225-Լ որոշմամբ 2017 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 0900-ից մինչև 1800-ն ՀՀ փաստաբանների պալատի՝ Երևան քաղաքի Զաքիյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) հրավիրվել է ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով.
● ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն.
● ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության (1.5 կետի) փոփոխության հաստատում։
1. Ընդհանուր ժողովի օրակարգային հարցերով քվեարկությունը սկսվում է 2017 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 0900-ից և ավարտվում է նույն օրը՝ ժամը 1800-ին:
2. ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է 2017 թվականի օգոստոսի 12-ից (ներառյալ) և ավարտվում է 2017 թվականի օգոստոսի 17-ին (ներառյալ)։
3. ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների քարոզչությունը սկսվում է 2017 թվականի օգոստոսի 18-ից (ներառյալ) և ավարտվում է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 1800-ին։
4. Յուրաքանչյուր փաստաբան քվեարկությանը պետք է մասնակցի անձամբ:
5. Քվեարկության օրը պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ փաստաբանի վկայականով:
6. Քվեարկության գաղտնիությունը քվեարկող փաստաբանի համար ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն:
Ընդհանուր ժողովի հետ կապված անհրաժեշտ այլ տեղեկություններին կարող եք ծանոթանալ ՀՀ փաստաբանների պալատի www.advocates.am կայքէջից:
Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 07.08.2017թ. № 225-Լ որոշումը.
Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով հրավիրելու մասին ծանուցումը.
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ