ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
11.03.2020 14:07
Հարգելի փաստաբաններ
11.03.2020թ, ժամը 11:00-ից, ք.Երևան, փ.Զաքյան 7-2, 4-րդ հարկ, թիվ 14 սենյակում, ՀՀ փաստաբանների պալատում (այսուհետ` Պալատ) տեղի ունեցավ Շիրակի մարզում մարզային համակարգողի 14.03.2020թ. ընտրության քվեաթերթիկների տպագրությունը:
Տպագրվել են.
Շիրակի մարզի մասով՝ 61 հատ քվեաթերթիկ (59 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 09.03.2020թ. դրությամբ, և 2 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով:
Տպագրված քվեաթերթիկները կնքվել են Հաշվիչ հանձնաժողովի կնիքով, փաթեթավորվել են պարկերում և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի ու ընտրողների ցուցակների հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում, որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով փակվել է:
Միաժամանակ հայտնում ենք, որ քվեարկությունը սկսվում է 14.03.2020թ-ի ժամը 16:00-ից և ավարտվում է նույն օրը` ժամը 16:30-ին, Շիրակի մարզի ք. Գյումրի, Անկախության հրապարակ 9 հասցեում (ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Գյումրի քաղաքի նստավայր)։
ՀՀ փաստաբանների պալատի
մարզային հաշվիչ հանձնաժողով
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ