ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
13.03.2019 21:43Հարգելի փաստաբաններ
13.03.2019թ, ժամը 18:30-ից, ք.Երևան, փ.Զաքյան 7-2, 4-րդ հարկ, թիվ 14 սենյակում, ՀՀ փաստաբանների պալատում (այսուհետ` Պալատ) տեղի ունեցավ Արարատի և Կոտայքի մարզերում մարզային համակարգողների 16.03.2019թ. ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը:
Տպագրվել են.
Արարտի մարզի մասով՝ 63 հատ քվեաթերթիկ (61 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 11.03.2019թ. դրությամբ, և 2 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
Կոտայքի մարզի մասով՝ 63 հատ քվեաթերթիկ (61 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 11.03.2019թ. դրությամբ, և 2 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),
Տպագրված քվեաթերթիկները կնքվել են Հաշվիչ հանձնաժողովի կնիքով, փաթեթավորվել են պարկերում և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի ու ընտրողների ցուցակների հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում, որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով փակվել է:
Միաժամանակ հայտնում ենք, որ քվեարկությունը սկսվում է 16.03.2019թ-ի ժամը 11:00-ից և ավարտվում է նույն օրը` ժամը 15:00-ին, ՀՀ փաստաբանների պալատում (հասցեն՝ ք.Երևան, փ.Զաքյան 7-2, 4-րդ հարկ)։
ՀՀ փաստաբանների պալատի
մարզային հաշվիչ հանձնաժողով
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ