ՀՀ Փաստաբանների Պալատ


ՀՀ ՓԲ ՆԱԽԱԳԱՀԻ 17.01.2014Թ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N22-Լ ՈՐՈՇՈՒՄԸ

20.01.2014 19:05

 

Ղեկավարվելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության 17.3-րդ կետի 27-րդ ենթակետի պահանջներով, հաշվի առնելով վարչարարության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների ուսումնասիրման և հնարավոր լուծումների որոնման  անհրաժեշտությունը,

 Ո Ր Ո Շ Ե Ց Ի`

 

-       Հաստատել «Վարչարարության ոլորտի իրավական խնդիրները ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեության կարգը» համաձայն հավելվածի:

-       Մեկ տարի ժամկետով ձևավորել վարչարարության ոլորտի իրավական խնդիրներն ուսումնասիրող աշխատանքային խումբ` փաստաբանների հետևյալ կազմով`

  1. Թաթուլ Խուդաթյան (արտոնագիր` 155),
  2. Վարդան Ջիլավյան (արտոնագիր` 453),
  3. Տիգրան Խուրշուդյան (արտոնագիր` 451),
  4. Անդրանիկ Վահանյան (արտոնագիր` 773),
  5. Մարիամ Ղուլյան (արտոնագիր` 573):

- ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման մասին իրազեկել  աշխատանքային խմբի անդամ փաստաբաններին:

 

ՀՀ փաստաբանների պալատի

նախագահ`                                                                Արա Զոհրաբյան

 

17 հունվար 2014թ.

թիվ 22-Լ

ք. Երևան

 

Հավելված

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ

 Արա Զոհրաբյանի

17.01.2014թ. թիվ 22-Լ  որոշման

 

 ԿԱՐԳ

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ


1.    Ընդհանուր դրույթներ

1.1    Սույն կարգով սահմանվում է  վարչարարության ոլորտի իրավական խնդիրներն ուսումնասիրող աշխատանքային խմբի (այսուհետ` Աշխատանքային խումբ) ձևավորման, աշխատանքի կազմակերպման  և կատարված ուսումնասիրությունների արդյունքների ամփոփման գործընթացը:

1.2    Աշխատանքային խմբի ձևավորման նպատակն է վարչական իրավունքի ոլորտում վարչարարության հետ կապված խնդիրների ուսումնասիրությունը, վարչական օրենսդրության բացերի վերհանումը, վարչական իրավախախտումների քննությանն առնչվող փաստաբանների բողոքների ուսումնասիրությունը և համակարգումը, օրենսդրական փոփոխությունների փաթեթների կազմումը և ներկայացումը ՀՀ փաստաբանների պալատին:

1.3    Աշխատանքային խումբը գործում է հասարակական հիմունքներով:

 

2.  Աշխատանքային խմբի ձևավորման կարգը և կառուցվածքը

2.1         Աշխատանքային խմբի անդամներին նշանակում է ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) նախագահը` փաստաբանների կազմից մեկ տարի ժամկետով:

2.2         Աշխատանքային խումբը կազմված է 5 (հինգ) անդամներից:

2.3         Սույն կարգով սահմանված հաշվետվությունները ստորագրում են Աշխատանքային խմբի բոլոր անդամները:

 

3.    Աշխատանքային խմբի գործունեության կազմակերպումը

 3.1 Աշխատանքային խումբը`

- ուսումնասիրում է  փաստաբանների փորձը վարչարարության ոլորտում` համակարգելով փաստաբանների դժգոհությունները.

- պարբերաբար ՀՀ փաստաբանների պալատի նախագահին ներկայացնում է կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ.

3.2 Աշխատանքային խումբն իր գործունեությունը կազմակերպում է քննարկումների միջոցով, որոնք կարող են անցկացվել համատեղ հավաքի միջոցով կամ խմբի համար ընդունելի այլ ձևով։

3.3 Աշխատանքային խմբի կողմից անհհրաժեշտ հարցումները կատարվում է Պալատի անունից։

  

4.Եզրափակիչ դրույթներ

4.1  Սույն կարգն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

4.2 Սույն կարգում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել Պալատի նախագահի որոշմամբ:

Այլ որոշումներ