Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 11.04.2016թ. թիվ 10/4-Լ որոշմամբ նոր խմբագրությամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի (այսուհետ՝ Գիտավերլուծական կենտրոն) գործունեության կարգը: Այն Պալատի խորհրդին առընթեր խորհրդակցական մարմին է և չի հանդիսանում Պալատի ստորաբաժանում։
Գիտավերլուծական կենտրոնը`
-
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված և Պալատին տրամադրված գործերով ներկայացնում է երրորդ կողմի կարծիք (amicus curiae).
-
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կամ այլ միջազգային դատարանում քննվող գործերով, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է երրորդ կողմի կարծիք (amicus curiae).
-
Պալատի նախագահի կամ խորհրդի առաջարկով ներկայացնում է որևէ իրավական ակտի կամ իրավական ակտի նախագծի վերաբերյալ գրավոր կարծիք (մեկնաբանություն).
-
Պալատի նախագահի կամ խորհրդի առաջարկով ներկայացնում է փաստաբանական գործունեությանն առնչվող իրավական բնույթի հարցի վերաբերյալ գրավոր կարծիք (մեկնաբանություն).
-
Պալատի նախագահի կամ խորհրդի առաջարկով մշակում է գիտամեթոդական ձեռնարկներ։
Գիտավերլուծական կենտրոնի աշխատանքները համակարգում է Գիտավերլուծական կենտրոնի համակարգողը: Գիտավերլուծական կենտրոնի համակարգողին երկու տարի ժամկետով նշանակում է Պալատի խորհուրդը` Պալատի նախագահի ներկայացմամբ: Գիտավերլուծական կենտրոնի աշխատանքներին մասնակցելու համար կարող են հրավիրվել իրավունքի տարբեր բնագավառների մասնագետներ, փաստաբաններ, այլ իրավաբաններ և իրավապաշտպաններ (այսուհետ՝ փորձագետներ), որոնք կարող են կատարած աշխատանքի համար վարձատրվել Գիտավերլուծական կենտրոնի համար ստացված ֆինանսական միջոցներից:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 20 հունվարի 2023թ. թիվ 3/8-Ա որոշմամբ Պալատի խորհրդին առընթեր Գիտա-վերլուծական կենտրոնի համակարգող է նշանակվել փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտակ Ասատրյանը (արտոնագիր թիվ 1302):
Գիտավերլուծական կենտրոնն իր աշխատանքները կազմակերպում է մշտական կամ ժամանակավոր փորձագետների ներգրավման միջոցով։
Փորձագետներին նշանակում կամ ազատում է Պալատի նախագահը։
Բեռնել Գիտավերլուծական կենտրոնի կանոնակարգը
Գիտավերլուծական կենտրոնի եզրակացություններ
Բեռնել