Կոնվենցիայի 3-րդ հոդված, սեմինար
14.10.2011 08:40Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության հետ իրականացվող «Ռազմավարական դատավարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում հրավիրում է մասնակցելու «Վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների արդյունավետ քննության պահանջները ըստ Եվրոպական դատարանի որոշումների ու CPT-ի չափանիշների և դրանց կիրառման պրակտիկան Հայաստանում» թեմայով դասընթացին:
Դասընթացը կվարի փաստաբան Տիգրան Սաֆարյանը:
Դասընթացը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 20-ին ժամը 17.00-ից մինչև 19.00-ը` ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում:
Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով`56-07-76 և կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էԱյս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար լ. հասցեին: Հանդիպման համար կարող եք գրանցվել մինչև 2011թ. հոկտեմբերի 19-ը ներառյալ: Տեղերը սահմանափակ են (20 փաստաբան). դասընթացին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության:
Խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ անպայման կմասնակցեք:
Բեռնել
Վերադառնալ