ՀՀ Փաստաբանների Պալատ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ: PANORAMA.AM

10.06.2015 16:55

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ: PANORAMA.AM

Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը հունիսի 8-ին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր նկատմամբ կատարված հարձակման դեպքի կապակցությամբ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ինքը' փաստաբանը: Բացի այդ, նա տեղեկացրեց, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ցուցում է տվել, լրատվամիջոցներում տարածված հրապարակումների հիման վրա հետաքննություն սկսել կատարվածի կապակցությամբ:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի գործով «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդի պաշտպան Լիանա Բալյանի նկատմամբ մայիսի 14-ին հարձակում էր կատարվել. ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ տնօրեն Անահիտ Խալաթյանը դատարանում հարձակվել էր փաստաբանի վրա, սպառնացել ու վիրավորել կնոջը:

«Փաստաբաններին չպետք է նույնացնել վստահորդների հետ, ու պետք է ընդհանրապես նման բան չլինի, այսինքն դատախազության հետամուտ լինելու շնորհիվ էլ ժողովուրդը պետք է զգոն լինի, որ փաստաբանները միայն իրենց աշխատանքն են կատարում դատարանում և չպետք է ընդհանրապես խոչընդոտեն փաստաբանի մասնագիտական աշխատանքին», -մեզ հետ զրույցում նկատեց Լիանա Բալյանը' ընդգծելով, թե ակնկալում է, որ մեղավորները կպատժվեն: Շարունակությունը տես հղումով:



Բեռնել

Վերադառնալ